Օկա գետում հայտնաբերվել է Բրիգադայից հայտնի Մաքսի մարմինը

Հուլիսի մեկին Օկա գետում հայտնաբերվել է «Բրիգադա» սերիալից հայտնի Մաքսի՝ Ալեքսանդր Վիսակովսկու մարմինը։ 62-ամյա դերասանի մարմինը հայտնաբերել են կամավորները՝ Մոսկվայի մարզի Օկա գետում։ Հայտնի է, որ դերասանը որդու հետ գնացել է ձկնորսության և ինչ որ պահի մոտեցել է կարթերը ստուգելու ու այդ պահից սկսած կորել է տեսադաշտից։ Նրա անհետացման մասին հայտնել էր կինը՝ Լիլիան։ … Read more

Ռուսաստանը բենզին է գնում Հնդկաստանից` վառելիքի պակասի ֆոնին – armeniatoday.am

Ռուսաստանը սկսել է բենզին գնել Հնդկաստանից՝ նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարվածներից հետո վառելիքի պակասի ֆոնին, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրի: Աղբյուրները պնդում են, որ Հնդկաստանից Ռուսաստան արդեն առաքվել է առնվազն 60 000 տոննա բենզին: Մեկ այլ աղբյուր գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանը պլանավորում է ամսական 400 000 տոննա բենզին ներմուծել տարբեր … Read more

Ընտրակաշառքի համար դատապարտվածներն ընդմիշտ կզրկվեն պետական պաշտոններից. նախագիծ

Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտրակաշառքի պատժաչափերը խստացնող օրենսդրական նոր նախագծին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծով առաջարկվում է էականորեն խստացնել ընտրակաշառք տալու, ստանալու և միջնորդելու համար նախատեսված քրեական պատիժները։ Հիմնական զեկուցող Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ ընտրակաշառքը շարունակում է մնալ ժողովրդավարական համակարգի գլխավոր սպառնալիքներից մեկը, քանի որ խաթարում է քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ … Read more

«Նիկոլ Փաշինյանը խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Դատախազության հիմնադրման առիթով միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ում արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին, ովքեր ունեն փող, իշխանություն, կապեր: Որևէ մեկը, ով անտեղյակ է Հայաստանի վերջին ութ-իննը տարիների պատմությունից, կարդալով սա՝ կմտածի, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր որևէ կուսակցության առաջնորդ է, որը անխոնջ պայքար է մղում երկրում անարդարությունների դեմ: … Read more

Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում

Ֆրանսիայի հավաքականը դարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին թիմը, որը անընդմեջ հինգ խաղում երեք և ավելի գոլ է խփել։ Հուլիսի 1-ին ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչում ֆրանսիացիները 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարան Շվեդիայի նկատմամբ։ Մինչ այդ նրանք մրցաշարի խմբային փուլում հաղթել էին Նորվեգիային (4:1), Իրաքին (3:0) և Սենեգալին (3:1)։ Այս հաղթանակով Ֆրանսիան շարունակեց գոլառատ հանդիպումների … Read more

«Ուսապարկերով» թռչունները. գիտնականներին հաջողվել է վայրի բնության մեջ նշադրել մորուքավոր անգղի ծնողին ու ձագին

Մայիսի 31-ը գուցե այդպես էլ սովորական օր մնար գիտնականներ Լուսինե Աղաջանյանի, Մամիկոն Ղասաբյանի եւ Լյուբա Բալյանի համար, եթե տեղի չունենար կարեւոր մի իրադարձություն: Գիտական խումբը Վայքից դեպի Ջերմուկ ընկած հատվածում՝ ժայռի վրա գտնվող անգղերի բնադրավայրում, հանդիպել էր մորուքավոր անգղի ու դրա ձագին՝ երիտասարդ առանձնյակի, եւ կարողացել էր նշադրել: Նշադրումը արբանյակային տվիչներով սարքի տեղադրումն է թռչնի … Read more

Ինքնակամ կառույցների օրինականացման համար ավելի խիստ պահանջներ կսահմանվեն

Քաղաքացիական օրենքսգրքում 2021 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սահմանվել էր որոշակի ժամկետ՝ մինչեւ օրենքի փոփոխությունը կառուցված ինքնակամ կառույցների համար հաշվառվելու եւ օրիանականացման դիմելու համար: Նույն ժամանակահատվածում օրենսդիրը սահմանել էր նաեւ, որ բոլոր այն ինքնակամ կառույցները, որոնք կկառուցվեն օրենքի փոփոխությունից հետո, այլեւս օրինականացման ենթակա չեն լինի: Գործնականում ի հայտ եկած այդպիսի բազում խնդիրների լուծման ու ինքնակամ կառույցների … Read more

ԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրեր

  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին:    Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եգիպտոսի համալսարանի նախագահ և հայագիտության պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ ալ Իմամը և գրող, արձակագիր, Եգիպտոսի հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա էլ Նագգարը:   ԿԳՄՍ նախարար Ժաննա … Read more

Հայաստանում ներդրվել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ

Aurora News անկախ լրատվական-վերլուծական գործակալություն Аurora News-ը անկախ լրատվական-վերլուծական գործակալություն է, որն արագ արձագանքում և լուսաբանում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում կատարվող ամենակարևոր իրադարձությունները:

Հայաստանն ու Եգիպտոսը կխորացնեն կրթամշակութային կապերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եգիպտոսի համալսարանի նախագահ և հայագիտության պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ Ալ-Իմամը և գրող, արձակագիր, Եգիպտոսի հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա Էլ-Նագգարը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ դիվանագիտական առաքելություն։ Նախարարը … Read more