Ռուսաստանը բենզին է գնում Հնդկաստանից` վառելիքի պակասի ֆոնին – armeniatoday.am

Ռուսաստանը սկսել է բենզին գնել Հնդկաստանից՝ նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարվածներից հետո վառելիքի պակասի ֆոնին, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրի:

Աղբյուրները պնդում են, որ Հնդկաստանից Ռուսաստան արդեն առաքվել է առնվազն 60 000 տոննա բենզին: Մեկ այլ աղբյուր գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանը պլանավորում է ամսական 400 000 տոննա բենզին ներմուծել տարբեր երկրներից, այդ թվում՝ Բելառուսից:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում այլ երկրների հետ՝ նավթամթերք «մատչելի գներով» ներմուծելու համար: Կրեմլի խոսնակը նշել է, որ արտասահմանից վառելիքի հնարավոր մատակարարումները հիմնականում անհրաժեշտ են խուճապային գնումները զսպելու և ներքին շուկան կայունացնելու համար:

Leave a Comment