Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայաստանյան համագործակցության արդիական հարցեր առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում։