Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) նոր նախազգուշացում է հրապարակել՝ ավիաընկերություններին կոչ անելով խուսափել Իրանի օդային տարածքով թռիչքներից։
Գործակալության հայտարարության համաձայն՝ նույն զգուշացումը վերաբերում է նաև Իրաքին և Լիբանանին, քանի որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ–Իրան հարաբերությունների շուրջ առկա անորոշությունն ու իրավիճակի հնարավոր արագ սրացման ռիսկերը դեռ պահպանվում են։
EASA-ն խորհուրդ է տվել կոմերցիոն ավիաընկերություններին առավելագույն զգուշությամբ պլանավորել և իրականացնել թռիչքները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։
Անվտանգության նախազգուշացման ժամկետը մինչև հուլիսի 8-ն է: