Մեկ շաբաթվա քննության արդյունքը՝ մեկ րոպեում․ ՍԴ-ն մերժեց ընդդիմադիրների դիմումները

Սահմանադրական դատարանը մերժեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր 7 քաղաքական ուժերի դիմումները և անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը։ Այդպիսով՝ ընտրությունների վերջնական արդյունքները մնացին ուժի մեջ։ Շուրջ մեկ շաբաթ տևած քննությունից հետո որոշումը դահլիճում ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ արձանագրելով, որ այն վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդդիմադիր քաղաքական … Read more

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Վեդի համայնք՝ ծանոթացել իրականացվող ծրագրերին, հանդիպել բնակիչների հետ: Մարզային այցի շրջանակում երկրի ղեկավարը նախ այցելել է Վեդիի նորակառույց ջրամբար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 մլն եվրո։ Պատասխանատուները նշել են, որ ջրամբարի ընդհանուր ծավալը 29 մլն մ3 է։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի շուրջ … Read more

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Հայաստանի անկախությունից հետո Վեդիում զրոյից կառուցված առաջին ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում: Այս մասին հայտնել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Այն լցվում է Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով։ Ընդհանուր 29,4 միլիոն խմ տարողությամբ ջրամբարում արդեն լցվել է 11,6 միլիոն խմ ջուր։ Ջրամբարի շինարարության … Read more

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ իր երկիրը կարողացել է հաղթահարել Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը՝ շնորհիվ տարբեր երկրների հետ բարեկամության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի վարչապետի հայտարարությունը մեջբերել  է Times of India-ն: «Պատերազմի այս շրջանում (խմբ.՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը) Հնդկաստանի բարեկամությունն այլ երկրների հետ չափազանց արժեքավոր էր։ Ճգնաժամից առաջ Հնդկաստանը … Read more

«Մնում է, որ ընդդիմությունը դառնա մեկ ուժ․ միայն այդպես կարող է արդյունավետ պայքարել»․ Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի որոշումն անակնկալ չէր։ Հիմա մնում է, որ ընդդիմությունը ճիշտ և միահամուռ ձևով դառնա մեկ ուժ, մեկ մարմին։ Միայն այդպես կարող է արդյունավետ պայքարել։ Հակառակ դեպքում Նիկոլը հերթով կանդրադառնա բոլորին, և թե՛ անմեղները, թե՛ մեղավորները կդատվեն։ Միայն համախմբման պայմաններում կարող է սկսվել իսկապես որակյալ և արդյունավետ … Read more

Իսրայելը չպետք է խափանի ԱՄՆ-Իրան համաձայնագիրը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ջանքերը չեն կարող հաջողության հասնել առանց տարածաշրջանի երկրների աջակցության, և որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Իսրայելը «տապալի» ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Ստամբուլում Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն ասել է. «Որևէ լուծում չի կարող երկարատև … Read more

Հետախուզության ղեկավարին թույլ է տվել գաղտնազերծել ցանկացած ինֆորմացիա •

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ազգային հետախուզության ղեկավարի պարտականությունները կատարող Բիլ Փուլթիին լիազորել է գաղտնազերծել ցանկացած տեղեկատվություն։ Այս մասին նախագահ Թրամփը ասել է Էնդրյուսի ռազմաբազայում՝ Հյուսիսային Դաքոթա մեկնելուց առաջ՝ լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում։ Թրամփը նաեւ ասել է, որ Փուլթին Ազգային հետախուզությունը կղեկավարի մեկ կամ երկու ամիս։ Նրան կփոխարինի Ջեյ Քլեյթոնը, ում նշանակման … Read more

9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. ով քանի մանդատ ունի •

9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն։ Այս մասին հայտնում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը, ըստ որի, 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. 1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 64 պատգամավոր, … Read more

Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը, ըստ որի, 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. 1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 64 պատգամավոր․ 2. «Ուժեղ Հայաստան» դաշինք` 29 … Read more