
Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի որոշումն անակնկալ չէր։ Հիմա մնում է, որ ընդդիմությունը ճիշտ և միահամուռ ձևով դառնա մեկ ուժ, մեկ մարմին։ Միայն այդպես կարող է արդյունավետ պայքարել։ Հակառակ դեպքում Նիկոլը հերթով կանդրադառնա բոլորին, և թե՛ անմեղները, թե՛ մեղավորները կդատվեն։ Միայն համախմբման պայմաններում կարող է սկսվել իսկապես որակյալ և արդյունավետ պայքար։ Հակառակ դեպքում այն, ինչ այսօր տեսնում ենք, կդառնա դառը իրականությունը։
Հ.Գ. Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելուն, իմ կարծիքով դա իրականում ոչինչ չի փոխում՝ վերցնեն, թե չվերցնեն։ Նիկոլն արդեն ընտրված է։ Ես կարծում եմ, որ Ազգային ժողովում պետք է լինեն ընդդիմադիր ուժեր, որպեսզի գոնե այնտեղ լինի պայքարող ուժ, որը կվերահսկի և կհակակշռի իշխանությանը»։