Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 7-ին` ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում

Սահմանադրության օրվա կապակցությամբ` Հուլիսի 5֊ին ժամը` 19։00-ին Սիրահարների այգում ամֆիթատրոնում անցավ հանրային քննարկում։ Թեման` Սահմանադարությունը` որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք:  

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները կվերցնեն ԱԺ մանդատները

Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց ընտրությունների արդյուների վերաբերյալ որոշումը։ Բարձր դատարանը որոշեց անփոփոխ թողնել ԿԸՀ որոշումը Խորհրդարանական ընտրությունների արդյունքները հաստատելու վերաբերյալ։ Որոշման հրապարակումից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ դաշինքը կվերցնի մանդատները։ «Մենք եկանք մի կարևոր եզրահանգման։ Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է 2 կարևոր բան՝ փողոցային պայքար, և … Read more

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք։ «Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 0.0591 հա մակերեսով հողամասը 2008 թվականի ապրիլի 2-ին կառուցապատման … Read more

«Խուզարկություններ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող գրեթե բոլոր ընկերություններում»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։ Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող ընկերություններում։ Ըստ ՔԿ-ի՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի տուն է մտել

Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանի տուն է մտել։ Սովորաբար գալուն պես պետք է քննիչից ճշտում անեն, թույլատրեն, հիմա չգիտեն՝ ինչ տեխնիակական հարցեր ունեն, տարբեր աստիճաններով են զեկուցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը։  «Անիմաստ ա էս ամեն ինչը, բայց սպասենք»,- ասել է փաստաբանը։  Մանրամասները՝ տեսանյութում։

Ղրիմում զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել

Ղրիմի ամբողջ տարածքում գրանցվել է էլեկտրամատակարարման զանգվածային անջատում։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Ղրիմէներգո»-ի թեժ գծից։ «Բարձրավոլտ ցանցերում արտաքին ազդեցություններով պայմանավորված տեխնոլոգիական խափանումների հետևանքով էլեկտրամատակարարումը դադարել է Ղրիմի Հանրապետության բոլոր քաղաքներում և շրջաններում»,– նշել են «Ղրիմէներգո»-ում։ Ներկայում իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Ավելի վաղ՝ գիշերը, էլեկտրամատակարարումը դադարել էր նաև Սևաստոպոլում։ Քաղաքի իշխանությունների տվյալներով՝ պատճառը Ուկրաինայի զինված … Read more

Փաշինյանը մեկնել է Եկատերինբուրգ, կհանդիպի Միշուստինի հետ

6 հուլիսի 2026 – 10:36 AMT PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ըստ ռուսական … Read more

Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ինչպես և կանխատեսվել էր, վերջին 4 օրերին մեր երկիրը գտնվում է սեզոնյան բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում, հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի անձրևներ են, իսկ առանձին հատվածներում դրանք բավականին հորդառատ են։ Մինչև հուլիսի 8-ը ներառյալ այդ ցիկլոնը … Read more

Երևան-Սևան ավտոճանապարհին քարաթափում է եղել

Հուլիսի 5-ին՝ ժամը 06։07-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ քարեր են ընկել ճանապարի երթևեկելի հատված՝ խոչընդոտելով երթևեկությանը։ Փրկարարները ճանապարհի … Read more