«Խուզարկություններ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող գրեթե բոլոր ընկերություններում»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող ընկերություններում։

Ըստ ՔԿ-ի՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում»:

***





ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը, մասնավորապես ասում է․ «Տունը շրջափակված է ավտոմատավոր մարդկանցով՝ ԱԱԾ-ի աշխատակիցներ են, վերևում դրոններն են աշխատում։ Որոշ տվյալներով, Գագիկ Ծառուկյանին պատկանող և նրա հետ կապ ունեցող նաև այլ տեղեր են մտել՝ կոնյաչնի, Օլիմպավան, Մուլտի Վելնես։ Տեղյակ չենք՝ ինչ գործի շրջանակներում է տեղի ունենում այս ամենը»։


ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն»:


Ավելի վաղ նա գրել էր, որ խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդի տանը:


ՔԿ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։


 

Leave a Comment