Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց ընտրությունների արդյուների վերաբերյալ որոշումը։ Բարձր դատարանը որոշեց անփոփոխ թողնել ԿԸՀ որոշումը Խորհրդարանական ընտրությունների արդյունքները հաստատելու վերաբերյալ։
Որոշման հրապարակումից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ դաշինքը կվերցնի մանդատները։ «Մենք եկանք մի կարևոր եզրահանգման։ Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է 2 կարևոր բան՝ փողոցային պայքար, և Ազգային ժողովում՝ օրենսդրում, ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե,դա պետք է լինի 1 անգամ, 1 օր և վերջնական»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Ավելի ուշ «Հայաստան» դաշինքը ևս հայտնեց որ վերցնելու են մանդատները։ «Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հայտարարությունում:
Տեղեկացնում է Iravaban.net-ը։