Բրազիլիան մեծ նշանակություն է տալիս ՀՀ հետ պատմական կապերին

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է. «Բրազիլիայի կառավարության և ժողովրդի անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով: Բրազիլիան մեծ նշանակություն է տալիս մեր երկրները միավորող բարեկամության և համագործակցության պատմական կապերին: … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե IMEI համակարգը սպառնում է մեր քաղաքացիների ազատություններին, մենք այն չենք ներդնի․ Փաշինյան

Անդրադառնալով IMEI համակարգին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ոլորտում նախատեսվող կարգավորումներին։ Նրա խոսքով՝ Հայաստանում բջջային հեռախոսների շուկայում առկա է միլիարդավոր դրամների ստվերային շրջանառություն, և այդ շահերից օգտվողները մեծ միջոցներ են ծախսելու նախաձեռնության դեմ լոբբինգ իրականացնելու համար։ Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունը հրապարակային և թափանցիկ է գործելու, և եթե չլինեն բավարար երաշխիքներ, որ համակարգը չի հանգեցնի քաղաքացիների … Read more

Գագիկ Խաչատրյանի որդիների 200 մլն դրամը դատարանը պետականացրել է, նրանց` կալանք տվել

Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Դատախազության փոխանցմամբ` նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը դարձվել է պետության եկամուտ։ Նշենք, որ Արտյոմը եւ Արամը ՊԵԿ … Read more

Քննարկվել է խորհրդարանի առաջին նստաշրջանի շարունակական և արդյունավետ աշխատանքի ապահովմանը միտված օրենքի նախագիծը

Գործող կարգավորման համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալների, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկումն ավարտելուց հետո միայն Ազգային ժողովն անցնում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցերի քննարկմանը: Այդ նպատակով օրենքը նախատեսում է ամենօրյա նիստերի անցկացում մինչեւ համապատասխան պաշտոնների համալրումը: Այս կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ առանձին քաղաքական ուժի վարքագծից … Read more

«Ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ` պետական մարմիններին». Նիկոլ Փաշինյան

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իր բնորոշած «քրեական օլիգարխիան» դեռ ազատության մեջ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բա գիտեք հե՞շտ ա էդ ամեն ինչի պայմաններում հասնել այն արդյունքներին, որը ունենք: Մարդիկ ինձ կոնկրետ ասում են՝ խի՞ ա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ: Դե արի մարդուն բացատրի, որ էս ինչ հոդվածի էսինչ կետը, էդ օրը արևը տենց որ սենց … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ազգային ժողովի նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության, համատեղ աշխատանքի և համագործակցության համար: «Ես ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին Ազգային ժողովի նախագահը գա և Ձեզ նույնպես շնորհակալություն հայտնի աշխատանքի, համագործակցության, ձեր՝ թե՛ ընկերական, թե՛ գործնական խորհուրդների ու աջակցության համար: … Read more

Հայ ժողովուրդը վստահություն է հայտնել Ձեր ղեկավարությանն ու տեսլականին․ Եգիպտոսի նախագահը՝ Փաշինյանին

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները՝ խորհրդարանական ընտրություններում Ձեր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Այս հաղթանակը արտացոլում է բարեկամ հայ ժողովրդի վստահությունը Ձեր ղեկավարության և Ձեր տեսլականի նկատմամբ՝ առաջ շարժվելով՝ իրականացնելու զարգացմանը, կայունությանն ու … Read more

Վարչապետը վաղը կմեկնի Իրան, երկրի ղեկավարության հետ «շփումներ նախատեսված են»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը: Այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հարցին, թե արդյո՞ք Իրանում երկկողմ հանդիպումներ նախատեսված են, թե ոչ, վարչապետն արձագանքեց.- «Բնականաբար, շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են»: Ալի Խամենեիի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները մեկնարկելու են հուլիսի 4-ին՝ շարունակվելով մինչև հուլիսի 9-ը։ … Read more