ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գևորգ Դանիելյանի որդին պատգամավորական մանդատ կստանա. ով է նա

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի որդին ևս առաջիկայում պատգամավորական մանդատ կստանա։ Մեր տեղեկություններով՝ Գևորգ Դանիելյանի որդին՝ Արթուր Դանիելյանը, ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակում։ Նա ցուցակի 20-րդ՝ անցողիկ հորիզոնականում է և առաջիկայում կստանձնի պատգամավորական մանդատը՝ խորհրդարանում աշխատանք սկսելու նպատակով։ Հիշեցնենք, որ երեկ «Ուժեղ Հայաստան» … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք գնում ենք իշխանափոխության օրինական ճանապարհով. Սամվել Կարապետյան

«Քանի որ մենք գնում ենք իշխանափոխության օրինական ճանապարհով, հիմա դուք կարող եք չկասկածել, որ ձեր պատկերացրած ձևով ամեն ինչ կարելի է անել, բայց դրանով երկիրը ցնցումների կբերենք։ Այդ պատճառով մենք գնում ենք իշխանափոխության օրինական ճանապարհով։ Կգա օրը, և մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք»,– հայտարարել է Սամվել Կարապետյանը։ Նա ընդգծել է, որ իրենց նպատակը իշխանափոխության հասնելն … Read more

Մարին Լե Պենին դատապարտեց երեք տարվա ազատազրկման

Փարիզում վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի նկատմամբ՝ խորհրդարանական օգնականների գործով։ Այդ մասին  հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Նշվում է, որ նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման։ Անցյալ տարվա նոյեմբերին Լը Պենը հայտարարել էր, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահական ընտրություններին, եթե վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողնի ընտրություններին մասնակցելու արգելքը։ … Read more

Փողոցային պայքար լինելու է մեկ անգամ և վերջնական․ Սամվել Կարապետյան

Իշխանափոխություն անպայման լինելու է, բայց դրան պետք է հասնել աստիճանաբար, քայլ առ քայլ։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Փողոցային պայքար անպայման լինելու է՝ մեկ անգամ և վերջնական»,- նշել է Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այս փուլում փողոցային պայքարը երկիրը ցնցումների մեջ էր դնելու, դրա համար էլ որոշեցին … Read more

Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է՝ վեց ժամ տևած նիստից հետո։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հեռացել է առամձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանը նախապես կտեղեկացնի հրապարակման որոշման հրապարակման մասին։

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը … Read more

Ծառուկյանի գործը քաղաքական նպատակներով օգտագործվող բիզնես վեճ է․ Երեմ Սարգսյան

Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստը, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը նշել է, որ քննվող քրեական գործը զուրկ է իրավական հիմքերից և իրենից ներկայացնում է սովորական բիզնես վեճ, որն օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի … Read more

ԱԺ-ն ավելի հավասարակշռված դարձավ, քան նախկինում․ Տոնոյան – armeniatoday.am

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 9-րդ գումարման խորհրդարանն առավել հավասարակշռված է անվանել, քան նախկինը։ Նա այս մասին հայտարարել է Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում։ «Իմ գնահատմամբ՝ արդյունքները շատ ավելի գոհացուցիչ են: Ես ավելի վատ արդյունք էի ակնկալում, բայց ավելի լավ ստացվեց: Ազգային ժողովն ավելի հավասարակշռված դարձավ, քան նախկինում էր: Այն պարագայում, երբ կա ուժեղ ընդդիմություն, … Read more

Էդվարդ Ասրյանն աշխատանքային այց է կատարել հատուկ բանակային զորամիավորում

Հուլիսի 7-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այց է կատարել հատուկ բանակային զորամիավորում։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանի՝ հատուկ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում տեղի է ունեցել զորամիավորման մարտական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողություն։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր … Read more