«Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա: Ինչո՞ւ է ռուս-թուրքական համակարգումը դարձել տարածաշրջանային եւ միջազգային անհրաժեշտություն»

Հունիսի 26-ին այս վերնագրով հոդված է հրապարակվել եգիպտոսյան «Ալմասրի Ալյոում» (Almasry Alyoum) թերթում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա 2026 թվականի հունիսի 15-ից 17-ը, որը կազմակերպվել էր նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով, պարզապես սովորական դիվանագիտական   այց չէր, գրում է թերթը: Հանդիպման հենց ժամանակի ընտրությունն էր ընդգծում դրա հատուկ նշանակությունը. Ուկրաինայում շարունակվող զինված … Read more

Քրիստոնյաներին մերձենալու Իսրայելի նոր կեղծավոր քայլը – Ազգ

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից ստորեւ թարգմանաբար ներկայացվող (որոշ հապավումներով) հոդվածի հեղինակը առաջին սերնդի ամերիկահայ է, որն ապրում է Սան Ստեֆանոյի ծովածոցային հատվածում: Քրիստոնեական աշխարհի հետ մերձեցման եզրեր գտնելու նպատակով վերջերս Ջորջ Դիքի (George Deek) նշանակումը որպես Իսրայելի հատուկ բանագնաց, երկրի արտգործնախարարության կողմից բնութագրվեց որպես «հմուտ քայլ»: Փորձառու դիվանագետ, 1948-ի պատերազմի վտարանդիների զավակ Դիքը քրիստոնյա արաբ է … Read more

Այն երկիրը, որտեղ ուզում եմ ապրել – Ազգ

Կա մի հոգնածություն, որը հնարավոր չէ բուժել պարզապես քնով, կամ բժշկական հնարքներով: Դա խորը, էքզիստենցիալ հյուծվածություն է՝ ի տես այն մշտական հակամարտությունների, որոնք պառակտում են մեր աշխարհը: Ես հոգնել եմ մարդկային ագահության եւ նախանձի վրա հիմնված այս պոռթկումներից: Երազում եմ մի նոր աշխարհի մասին, մերժում եմ մարդկանց կողմից արհեստականորեն գծված արհեստական սահմանները: Ես փնտրում եմ … Read more

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա անօդաչու սարքերով ենթադրյալ հարձակման կապակցությամբ։ The Moscow Times-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ հուլիսի 2-ին դիվանագիտական ներկայացուցչության տարածքի մոտ երկու անօդաչու սարք է նկատվել։ Դրանցից մեկը դեսպանատան տարածք կարմիր ներկով տարա է նետել, իսկ մյուսի վրա, ռուսական կողմի պնդմամբ, ամրացված է … Read more

Բուն փիլիսոփայական Խորանարդը – Ազգ

Հունիսի 19-ին Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում (ԳԱԹ) կայացավ «Philosophical Cube: Reconnection» ցուցադրությունը: Այն տարբեր արվեստագետների  միասնական նախագիծ է եւ գործելու է մինչեւ սույն թ.-ի հուլիսի 19-ը: Ցուցադրությունը բաղկացած է խորանարդից եւ երկու օժանդակ օբյեկտներից՝ գծից եւ քառակուսուց: Աշխատանքները բաղկացած են կարբոնե թիթեղներից, ադամանդից, գրաֆիտից ու մետեորիտից: Դրանցից յուրաքանչյուրը՝ թե՛ իր կառուցվածքով, թե՛ … Read more

Ալիսիա Խաչիկյան. Ունկնդիր լինելով արձագանքներին – Ազգ

ԵՐԵՎԱՆ-ԲԵՌԼԻՆ – Ալիսիա Խաչիկյանը (ծնվ. Իտալիա, 1988 թ.) բեռլինաբնակ արվեստագետ-հետազոտող է, որի ստեղծագործությունը զարգանում է վավերագրական, կերպարվեստային եւ ազգագրական մոտեցումների հատման կետում: Պատկերների, տեքստերի, կոլաժների եւ արխիվային նյութերի միջոցով նա հարցականի տակ է դնում սահմանները, հիշողությունը եւ մարմինը՝ որպես ապրած փորձառության տարածք՝ հաճախ ելակետ ընդունելով սեփական կենսագրությունը: Քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան է ստացել Տրիեստի համալսարանում … Read more

Մեկ գումարած երեք ձայն՝ «Նվիրում» համերգին – Ազգ

Աննա Մայիլյանի երգչական արվեստի «ձեռագրակերպը» վաղուց ճանաչելի է հայ մշակութային կյանքում: Դրա արտահայտություններից մեկն էլ «Նվիրում» խորագրով համերգն էր՝ ի հիշատակ չորս անձանց, որ լուրջ դերակատարություն են ունեցել հայկական երաժշտարվեստի, նաեւ մեր հոգեւոր-արվեստային ոլորտներում: Համերգի ընթացքում երաժշտագետ Նարինե Ավետիսյանը մեկընդմեջ խոսեց դիրիժոր, հայաստանյան բազմաթիվ փառատոների եւ մրցույթների նախաձեռնող եւ ղեկավար մաեստրո Զավեն Վարդանյանի, երաժշտության մեծ գիտակ, ժամանակակից երաժշտական … Read more

Հոգևոր լիություն

Ի՛մ որդիներ. «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»: Այս է իրական հագեցումը ու ճշմարիտ բավականությունը: Հոգևոր իրողությանց այս լիության մեջ է, որ կարող է բավարարվածություն ստանալ, բուժվել ու հանգստություն գտնել սրտով հիվանդը, նվաղածը և սպառվածը: «Տեր, ու՞մ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես». կասեք նաև դուք: «Դու … Read more

Դամասկոսում պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ – Ազգ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, Արդարադատության պալատի մոտակայքում գտնվող սրճարանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Սիրիայի պետական ​​«Ալ-Իխբարիա» հեռուստաընկերությունը։ Պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ,  22 հոգի վիրավորվել է. հայտարարել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։

Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 3-ին՝ ժամը 09:00-24:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթապ գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն … Read more