«Ծառուկյանին գետնին պառկացնելն ուղղակի «աբիժնիկության» ու վախերի մասին է»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է: 70 տարեկան տղամարդուն, որը ո՛չ զենքով է դիմադրում, ո՛չ էլ պատրաստվում է դա անել, տեսախցիկների առաջ փորձել տապալելը սեփական թիմում սասանված հեղինակության փրկության քայլերից է: Էդ մարդու օջախում հաց ես կիսել, բաժակ ես խփել, տո այ … Read more

Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանց

Քիչ առաջ խոր զզվանքով և անզուսպ զայրույթով դիտեցի այն տեսանյութը, որտեղ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, ինչպես գիշատիչներ, նետվում են Գագիկ Ծառուկյանի վրա և բռնի ուժով գետնին տապալում նրան։ Սա ոչ թե ուժի ցուցադրություն էր, այլ վախկոտ ռեժիմի կողմից կազմակերպված հրապարակային նվաստացման և քաղաքական ահաբեկչության տեսարան։ Ես չեմ կարողանում զսպել զայրույթս, որովհետև այն, ինչ … Read more

Մեսրոպ Առաքելյանը քննադատել է Ծառուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով շոու

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․ «Նայեցի Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու կադրերը, ով մեղադրվում է ինչ-որ անհասկանալի տնտեսական հանցագործության մեջ: ԱԱԾ մի քանի հարյուր աշխատակիցների գործողությունները նման էին միջազգային ահաբեկչի վնասազերծման՝ հենց ահաբեկչության պահին։ Հիշեցի, թե ինչպես էին ձերբակալում Վալոդյա Գրիգորյանին դաժանաբար սպանողին: Երկու հոգու սպանելու և մեկին վիրավորելու գործով մեղադրյալը Նիկոլի Հայաստանում ոստիկանների … Read more

Քաղաքական դաշտում մարտեր են առանց կանոնների. զրույց Գեղամ Մանուկյանի հետ

8-րդ գումարման խորհրդարանն ավարտեց աշխատանքը, սահմանված ժամկետում էլ իր աշխատանքը կսկսի 9-րդ գումարման խորհրդարանը: Սրան նախորդեց այն, որ օրեր առաջ Սահմանադրական դատարանը վավեր ճանաչեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը՝ մերժելով 7 քաղաքական ուժերի պահանջը: Այդ ուժերից մեկն էլ «Հայաստան» դաշինքն էր: «Հեռանկար»-ի տաղավարում հյուրընկալվել է ԱԺ-ում Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աշխարհի գործող չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը անհավանական կամային որակներ դրսևորեց և 0:2 հաշվով պարտվելիս կարողացավ բեկել խաղի ընթացքն ու 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզել Եգիպտոսի ընտրանուց։ Եգիպտոսցիները հիանալի էին սկսել հանդիպումը և երկու գնդակի առավելություն էին ստացել Իբրահիմի՝ 15-րդ և Զիկոյի՝ 67-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ։ Հանդիպման 21-րդ րոպեին, երբ … Read more

Ղազախստանի Սահմանադրական դատարանը զրոյացրել է Տոկաևի նախագահական ժամկետը

Ղազախստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ երկրի նոր սահմանադրության ընդունումը զրոյացնում է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և այլ պաշտոնյաների պաշտոնավարման ժամկետները: Սա նշանակում է, որ 73-ամյա Տոկաևն այժմ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, և եթե նա հաղթի ընտրություններում, դա կհամարվի նրա առաջին ժամկետը։ Ըստ Ղազախստանի՝ վերջերս ընդունված սահմանադրության՝ նախագահն ընտրվում է 1 անգամ 7 տարի … Read more

Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։ Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ անելով բեկանել կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 10-ին։

Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվը

7 Հուլիս, 2026 21:53 Միջազգային Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվը։ Այս մասին հայտնել են «Ղրղզստանի օդանավակայաններ» ԲԲԸ-ից։ Ինքնաթիռում եղել է 181 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Օդաչուներն արտակարգ արգելակում են կիրառել։ Դեպքի հետևանքով զոհեր և ծանր տուժածներ չկան։ Բոլոր ուղևորները տարհանվել են վթարային սանդուղքով։ … Read more

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ երեխային դպրոց ընդունելու համար. ինչ է սահմանում կարգը 2026 թվականի փոփոխություններից հետո

Յուրաքանչյուր տարի հազարավոր ծնողներ երեխաներին դպրոց ընդունելու հայտ են ներկայացնում, սակայն ոչ բոլորը գիտեն, թե որ փաստաթղթերն են իրավական ակտով պահանջվում, որոնք են ներկայացվում էլեկտրոնային եղանակով, և ինչ ժամկետում դրանք չներկայացնելը կարող է հանգեցնել հայտագրման չեղարկման։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի … Read more