Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին — MediaNews

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ 1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին տրամադրել … Read more

Արգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց Եգիպտոսին

7 Հուլիս, 2026 22:34 Սպորտ Արգենտինայի հավաքականը կամային հաղթանակ է տարել Եգիպտոսի նկատմամբ՝ 3։2 հաշվով Խաղի ընթացքում 0։2 հաշվով պարտվելով՝ Մեսին և նրա թիմակիցները կարողացել են շրջել հանդիպման ընթացքը և հաղթանակ տանել։ Հաղթողների կազմում գոլեր են խփել Քրիստիան Ռոմերոն (79-րդ րոպե), Լիոնել Մեսին (83-րդ րոպե) և Էնցո Ֆերնանդեսը (90+2-րդ րոպե)։ … Read more

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվով՝ Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում: Հայկական թիմի կազմում գոլեր են խփել Օլիվեյրան՝ անկյունայինի խաղարկումից, և նորեկ Կառլոս Ֆրանսան։ «Ռիգան» 72-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստով՝ դարպասապահի հեռացման պատճառով։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ Ռիգայում։

Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով

NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը հայտարարել է, որ Չինաստանը կարող է ԱՄՆ-ից շուտ մարդ ուղարկել Լուսին։ «Այն, որ չինացի տիեզերագնացները կթռչեն Լուսին, կասկած չի հարուցում։ Հարցն այն է՝ կհասցնե՞ն արդյոք ԱՄՆ-ն այնտեղ վերադառնալ նրանցից առաջ»,- ասել է Այզեքմանը։ Ավելի վաղ NASA-ի լուսնային բազայի ստեղծման ծրագրի ղեկավար Կառլոս Գարսիա-Գալանը նշել էր, որ ԱՄՆ-ն դեռևս բավարար տվյալներ չունի՝ … Read more

Դանիան և Ուկրաինան պայմանավորվել են անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցության մասին

Դանիան և Ուկրաինան համաձայնագիր են կնքել անվտանգության, պաշտպանության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում ռազմավարական գործընկերության մասին։ Այս մասին հայտնում է Թագավորության պաշտպանության նախարարությունը։ «Համաձայնագիրը աջակցում է ընդհանուր շահերին, և Դանիայի կողմից կառավարությունը Ուկրաինայի հետ բանակցություններում ընդգծել է մի շարք առաջնահերթություններ։ Սա, ի թիվս այլ բաների, ներառում է Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության և Դանիայի պաշտպանական ոլորտի միջև համագործակցության ամրապնդումը, … Read more

«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Ռիգա»-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին խաղում

07 Հուլիսի 2026, 22:45 Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակով մեկնարկեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։ Երևանյան թիմը տնային հանդիպմանը ուժերը չափեց Լատվիայի չեմպիոն «Ռիգա»-ի հետ և վստահ առավելության հասավ 2:0 հաշվով։ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած խաղի 63-րդ րոպեին հաշիվը բացեց պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի պաշտպան՝ նույնպես պորտուգալացի Ուգու Օլիվեյրան։ Հիմնական … Read more

Բուլինգից մինչև բռնություն․ Արմեն Ագարակյանը՝ ԱՄՆ-ում ընտանիքների իրավական խնդիրների մասին

Միացյալ Նահանգներում բնակվող բազմաթիվ հայրենակիցներ հաճախ բախվում են իրավական խնդիրների, սակայն միշտ չէ, որ տեղյակ են իրենց իրավունքներին և դրանց լուծման իրավական մեխանիզմներին: «Alpha News»-ի տաղավարում փաստաբան Արմեն Ագարակյանն անդրադարձել է ամերիկյան դպրոցներում երեխաների իրավունքների խախտման դեպքերին, բուլինգի դեմ պայքարին, ինչպես նաև համայնքի համար կարևոր այլ իրավական հարցերի։ Փաստաբանի պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ ծնողները … Read more

Երջանկության արցունքները. Արգենտինա- Եգիպտոս խաղի վերջում լացեց Մեսսին

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Եգիպտոսի արգելքը 1/8 եզրափակիչում։ Մրցաշարի ամենադրամատիկ հանդիպումներից մեկում արգենտինացիները հաղթեցին 3:2 հաշվով. հաղթական գոլը գրանցվեց ավելացված ժամանակում։ Եգիպտացիները հաշիվը բացեցին արդեն 15-րդ րոպեին եւ երկար ժամանակ պահպանեցին առավելությունը, սակայն Արգենտինայի երկրպագուների համար իսկական լարվածությունը սկսվեց 67-րդ րոպեին, երբ Մոհամեդ Սալահի եւ Հայսեմ Հասանի արագ հակագրոհից հետո … Read more

Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է: 70 տարեկան տղամարդուն, որը ոչ զենքով է դիմադրում, ոչ էլ պատրաստվում է դա անել տեսախցիկների առաջ փորձել տապալելը սեփական թիմում սասանված հեղինակության փրկության քայլերից է:

Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Պարզապես մի բան կասեմ։ Այն ամենը, ինչ այսօր անում են փաշիստները, այն հիստերիկ «ուրախությունը», որը ցուցադրում են Փաշինյանի