Հարձակումներ են իրականացվում ինչպես Զապորոժիեի ատոմակայանի ենթակառուցվածքների, այնպես էլ դրա շրջակայքում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա. Պեսկով

Հարձակումներ են իրականացվում ինչպես Զապորոժիեի ատոմակայանի ենթակառուցվածքների, այնպես էլ դրա շրջակայքում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կիևի ահաբեկչական գործունեությունը այս կարևորագույն օբյեկտի դեմ սրվում է և չափազանց վտանգավոր է։ Հարվածներ են հասցվում ինչպես քաղաքացիական ենթակառուցվածքներին, այնպես էլ կայանին, դրա էլեկտրամատակարարմանը և անմիջականորեն կապված ենթակառուցվածքներին», … Read more

ԱՄՆ-ի AECOM ընկերության մասնագետներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը – armeniatoday.am

Նախորդ շաբաթ Հայաստան են ժամանել ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչները, տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։ AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ուսումնասիրել են «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի տեղանքը։  Ուսումնասիրության նպատակը երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորումն է։ AECOM-ն ամերիկյան ճարտարագիտական, նախագծային և ենթակառուցվածքային խորհրդատվական խոշոր ընկերություն է, որը մասնագիտացած է տրանսպորտային, երկաթուղային, … Read more

Բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից. Արմեն Այվազյան

Երեկ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, փաստորեն, արհամարհանքով արտահայտվեց Թրամփի ուղի / Թրիփփ նախագծի վերաբերյալ Իրանի ղեկավարության բազմիցս հնչեցրած մտահոգությունների մասին։ «Մտահոգությունը ո՞րն է»,- բառացիորեն ասաց նա՝ հավելելով. «Պետք է հստակ ձևակերպվի, թե մտահոգությունն ինչի՞ մասին է»։ Իբր գաղափար էլ չունի, թե խոսքն ինչի մասին է։ Ըստ նրա՝ ամենակարևորն այն է, որ Հայաստանի վրայով «գնացքները պետք … Read more

«Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ-ում ԳՇ պետը զեկուցում է նոր ճաշարանի մասին». Արթուր Խաչատրյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են՝ ընդգծված հարձակողական ուղղվածությամբ։ Հայաստանում գլխ․ շտաբի պետը զեկուցում է N զորամասում նոր ճաշարան բացելու վերաբերյալ․․․․ Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել: Աստծո սիրուն, Արծիվ գործընկերոջ օրինակը չբերեք։ Մասնակցել է 250 հայ խաղաղապահ, 58 ամերիկացի զինվոր և Կանզասի ազգային գվարդիայի ծառայող, … Read more

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

  Հայկական ժամանակ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ անցյալ շաբաթ Հայաստանում ընդունել են ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։   «AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,- ասվում է դեսպանության գրառման մեջ։     … Read more

Ֆոն դեր Լեյենը Էրդողանի նվերը կփոխանցի թանգարանին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ստացած նվերը կփոխանցի Բրյուսելի ռազմական թանգարանին։ Խոսքը մարտական ատրճանակի մասին է, որը Բելգիայի մայրաքաղաք հասնելուն պես նախապես կենթարկվի հատուկ տեխնիկական ձևափոխման՝ կրակելու հնարավորությունից զրկելու և այն անվնաս դարձնելու նպատակով։ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի ղեկավարը մասնակից երկրների առաջնորդներին նվիրել է 9 մմ տրամաչափի … Read more

Քոչարյանը դատարանում խոսեց Փաշինյանի՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ» արտահայտությունների մասին

Նախընտրական և հետընտրական շրջանում վարչապետի կողմից Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչած սպառնալիքները՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «պիտի նստի», երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր դեմ հարուցված մարտի 1-ի գործով դատավարությանն էր քննության առարկա դարձրել. «Սա քաղաքական պատվեր է, ուղղակի նախկինում այդ պատվերը sms-ով էին ուղարկում, հիմա՝ հրապարակային: Եվ դա քաղաքական խոսք չէ, շատ պարզ, հրապարակային ասվում … Read more

ՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) և Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց … Read more

Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմից՝ Նորվեգիայի դեմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղից առաջ՝ վարակիչ հիվանդության պատճառով։ Հավաքականի ներկայացուցիչները Ռայսին մեկուսացրել են հիմնական կազմից՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար։ Թիմի ճամբարի աղբյուրները նշել են, որ վստահ են՝ վիրուսը վերահսկողության տակ է։ Ռայսը հիվանդության պատճառով բաց է թողել երկու մարզում։ Ավելի վաղ վիրուսի … Read more