Հարձակումներ են իրականացվում ինչպես Զապորոժիեի ատոմակայանի ենթակառուցվածքների, այնպես էլ դրա շրջակայքում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կիևի ահաբեկչական գործունեությունը այս կարևորագույն օբյեկտի դեմ սրվում է և չափազանց վտանգավոր է։ Հարվածներ են հասցվում ինչպես քաղաքացիական ենթակառուցվածքներին, այնպես էլ կայանին, դրա էլեկտրամատակարարմանը և անմիջականորեն կապված ենթակառուցվածքներին», – ասել է Կրեմլի խոսնակը։