Հենց իշխող ռեժիմն է ընտրել անտագոնիզմը որպես մոդել․ Արմեն Աշոտյան – Live News

«Եթե ինչ-որ հրաշքով Հին Հունաստանի «դեմքերը» հայտնվեին այսօրվա Հայաստանում, ապա, անկասկած, նախ կարձանագրեին, որ իրենց զավակ ժողովրդավարությունը մեր երկրում գոյություն չունի: Ավելին, նրանց աչքից չէր վրիպի նաև այն հանգամանքը, որ մեր օրերի Հայաստանն ավելի շուտ նման է տիրանիայի: Սակայն այսքանով նրանք չէին սահմանափակվի: Վերլուծելով մեր երկրի ներկայիս քաղաքական-հասարակական կյանքը՝ նրանք ևս երկու հույժ կարևոր ախտորոշում … Read more

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել. Տեսանյութ, Լուսանկար •

Գառնիում երիտասարդ ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը 3 տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին իրենց «մեղրի մոլորակը»՝ Bee Planet-ը։ Սկզբում այն նախատեսված էր որպես փոքր արտադրամաս և մեղվանոց, սակայն ամուսիններն ընթացքում որոշում և էլ ավելի են զարգացնում իրենց գաղափարը. Bee Planet-ն այսօր ոչ միայն հյուրատուն է, այլև վայր, որտեղ կա մեղրի համտեսի սրահ, ապիթերապիայի (մեղվաբուժություն) … Read more

Քինախնդիր Նիկոլից՝ ավելին սպասել, ուղղակի չէր կարելի․ Հայկ Աթոյան

Հասարակական գործիչ Հայկ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մանրախնդիր, քինախնդիր ու կյանքից նեղացած նիկոլից՝ ավելին սպասել, ուղղակի չէր կարելի»։ Ավելի վաղ փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտնել էր․ որ  Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց Արփինե Սողոյանին աշխատանքից ազատել ՀԱՍՏԻՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ հիմքով։

Հայաստանը նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով․ մասնակցել են 91 երկրների 400-ից ավելի ներկայացուցիչներ։ Հայաստանյան թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոռ Հովսեփյանը, 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Բաղմանյանը,  ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Գառնիկ Գավալջյանն ու … Read more

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն քննարկում է Եվրոպայի խորհրդից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը։ Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը քննարկում է ոչ միայն անդամակցության սառեցումը, այլև կազմակերպությունից լիովին դուրս գալը։ «Մենք միանշանակ քննարկում ենք այդ կառույցից դուրս գալու հնարավորությունը»,- ասել է նա։ Ալիևի խոսքով՝ Եվրոպայի խորհրդի … Read more

Ավտովթար՝ Գեղարքունիքում․ 6 ամսական երեխա է մաhացել

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի … Read more

ԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնել

ԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է սկսել 6-7-րդ դարերին թվագրվող Արտավազավանքի հնագիտական պեղումները, որից հետո կպատվիրվի վանական համալիրի վերականգնման ճարտարապետական նախագիծը։ Հուշարձանը գտնվում է խիստ վթարային վիճակում․ փլուզված են ծածկերը, վնասված՝ բոլոր պատերը։