Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցին միջամտությունը կհամարվի ագրեսիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը և դրա դիմաց վճար գանձել։ «Մենք պահպանել ենք նեղուցը 50 տարի և դրա համար երբեք չենք վարձատրվել։ Մենք այն պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կստանձնի «նեղուցի պահապանի» դերը։ … Read more

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն ծեծի են ենթարկել «Բգո»-ին. Մանրամասներ՝ Վանաձորում աղմկահարույց միջադեպի մասին

Դատախազը 2026 թվականի հուլիսի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունեցող 8 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Հաղորդագրությունում մանրամասնում են. «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ՝ Ա.Հ.-ն, Հ.Պ.-ն, … Read more

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ Լուսանկարներ

Հուլիսի 13-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում։ Հաղթանակ-Սպանդարյան խաչմերուկում բախվել են թիվ 20 երթուղին սպասարկող «Գազել Նեքսթ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները։ Պատահարի հետևանքով դեպքի վայրից շտապօգնության մեքենաները տուժածների են տեղափոխել Գյումրի ԲԿ։ ՆԳՆ-ից հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։ Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց՝ ներկա պահին մեկ … Read more

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի անվտանգության համար ԱՄՆ-ն վճար կսահմանի

Միացյալ Նահանգները մտադիր է վճար սահմանել Հորմուզի նեղուցի անվտանգության համար։ Այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ Վաշինգթոնն ակնկալում է փոխհատուցում ստանալ ամերիկյան զորքերին վտանգի ենթարկող գործողությունների համար։ «Մենք այն պաշտպանել ենք անվճար, իսկ հիմա մենք այն պաշտպանելու ենք փողի դիմաց։ Մենք պարզապես փոխհատուցում ենք ուզում մեր … Read more

Մեզ խաբում են, թե Թուրքիան ուզում է Մեղրին։ Թուրքիայի օրակարգում Հայաստանն ընդհանրապես չկա

Կարեն Սարգսյան, Եվրաատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ-վերլուծաբան                           Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь     #noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения … Read more

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը նոր ղեկավար ունի․ պաշտոնը ստանձնել է Սաշա Կատվալյանը

Սիրելի’ երևանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Այս մասին հայտնում է ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։ Հիշեցնենք՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։

Ջուր ֆեսթ դարձած Վարդավառի համար շուրջ 200 միլիոն դրամ է ծախսվել. ո՞ր ընկերությունն է միջոցառումը կազմակերպել․ «Փաստինֆո»

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը տոնելու համար Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեից տրամադրել է 199 միլիոն 901 հազար 777 դրամ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։ 2 պայմանագիր է կնքվել, որոնցից մեկով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակում կազմակերպվել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնին նվիրված ծիսական միջոցառում (առնվազն 1 ժամ տևողությամբ)։ … Read more

Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և ըստ … Read more

«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ

Դոնալդ Թրամփը հանդես է եկել Իրանի և ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբերյալ կոշտ հայտարարությամբ՝ ակնարկելով, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ինքնուրույն վերահսկել այդ տարածքը։ Թրամփն ընդգծել է, որ նախկինում ամերիկյան կողմը ծախսեր է կատարել, սակայն որևէ փոխհատուցում չի ստացել։ «Մենք պահպանել ենք նեղուցը 50 տարի և դրա համար երբեք չենք վարձատրվել։ Մենք այն պահպանում էինք … Read more