«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ

«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ

Դոնալդ Թրամփը հանդես է եկել Իրանի և ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբերյալ կոշտ հայտարարությամբ՝ ակնարկելով, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ինքնուրույն վերահսկել այդ տարածքը։

Թրամփն ընդգծել է, որ նախկինում ամերիկյան կողմը ծախսեր է կատարել, սակայն որևէ փոխհատուցում չի ստացել։ «Մենք պահպանել ենք նեղուցը 50 տարի և դրա համար երբեք չենք վարձատրվել։ Մենք այն պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք»,- ասել է նա։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կստանձնի «նեղուցի պահապանի» դերը և այսուհետ պահանջելու է ֆինանսական փոխհատուցում այդ ծառայության դիմաց։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment