Լիլիթ Աղեկյանի թիմը դատավճիռը համարում է խոսքի ազատության սահմանափակում

14 Հուլիս, 2026 23:10 Հասարակություն Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հաղորդագրություն է տարածել․ «Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը 2026 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կայացրել է մեղադրական … Read more

Իրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասին

14 Հուլիս, 2026 23:18 Միջազգային Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին, հայտնում է իրանական Fars գործակալությունը։ ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ «Նասր-2» գործողության երկրորդ փուլում իրանական ռազմածովային ուժերը հրթիռային հարվածներ և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացրել Բահրեյնի Ջաֆիր ռազմակայանում գտնվող … Read more

Արարատ֊Արմենիան դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2֊րդ փուլ

Արարատ֊Արմենիան դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2֊րդ փուլ:Չնայած Ռիգայի հետ պատասխան խաղում կրած պարտությանը (2:3)՝ Հայաստանի չեմպիոնը դիմակայությունում առավելության հասավ 4:3 հաշվով (առաջին խաղը՝ 2։0):

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Փոխվարչապետն ուղերձում մասնավորապես նշել է.«Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ հարգարժան դեսպան Դըկոտինյի և Ձեր միջոցով մեր բարեմաղթանքներն ենք հղում Ֆրանսիայի … Read more

ԵԽ-ում ԵՄ-ին կոչ են արել Բաքվի հետ կապերը փոխկապակցել հայ գերիների ազատմամբ

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» թեմայով համաժողովը, որի ընթացքում հայկական կողմի ներկայացուցիչները կոչ են արել Եվրոպական միությանը Բաքվի հետ հարաբերությունների զարգացումը փոխկապակցել հայ գերիների ազատ արձակման հետ։ Հայկական կողմի շահերը ներկայացրել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, իսկ համաժողովի կազմակերպիչներն են հանդիսացել Եվրախորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (Կիպրոս) … Read more

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Հայ գերիները Ադրբեջանում և Եվրոպական միության ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը՝ նվիրված Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին։ Համաժողովը Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ հյուրընկալելեն Կիպրոսը ներկայացնող, Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության պատգամավոր Կոստաս Մավրիդեսը և Հայաստանի հարցերով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, Սլովենիան ներկայացնող ԵԺԿ խմբակցության պատգամավոր Միրիամ Լեքսմանը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ … Read more

Կարծում եմ մենք Նորվեգիային դուրս բերեցինք համաշխարհային մրցասպարեզ. Հոլանդ

Նորվեգիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բարձր է գնահատել ազգային թիմի մրցելույթն աշխարհի առաջնությունում։ Նորվեգիան 1/8 եզրափակիչում հաղթել էր Բրազիլիային, քառորդ եզրափակչում՝ պարտվել Անգլիային լրացուցիչ ժամանակում։ «Իմ նպատակն էր այսպիսի մասնակցությունն աշխարհի առաջնությանը։ Կարծում եմ՝ այս մրցաշարից հետո մենք Նորվեգիային դուրս բերեցինք համաշխարհային մրցասպարեզ։ Հիմա պետք է պահպանել այս խաղամակարդակը, առջևում Եվրոպայի … Read more

«Փաշինյանը դաշտից հեռացնում է այլախոհներին, որպեսզի ազատ գործի»․ Էլինար Վարդանյան

«Շինծու գործերը դարձել են առօրեական․․․ Փորձում են գլխատել ընդդիմադիր ուժերին․ հարցն այլախոհ լինելն է։ Փաշինյանը դաշտից հեռացնում է այլախոհներին, որպեսզի ազատ լինի իր գործողություններում»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «Եթե մի երկրում ժողովրդավարությունից անցում է կատարվում դեպի բռնապետություն, գործի է դրվում ռեպրեսիվ մեքենան, ապա դա որևէ կետում … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանը հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմի վրա

Իրանը հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմի վրա, հայտնում է Fars-ը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին՝ ոչնչացնելով զենքի պահեստներ։

Նավասարդյան խաղերը պարզապես մրցաշար չեն, այլ ազգային արմատներին վերադառնալու առիթ․ Թալին Ափանյան

14 Հուլիսի 2026, 23:15 Հոմենեթմենի Միացյալ Նահանգների Արևմտյան շրջանի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ Անկախության օրվա տոնական օրերին (հուլիսի 2-5-ը), Վենիսի Birmingham Community Charter High School-ի ավագ դպրոցի մարզադաշտերն ու սրահները վերածվել էին հայկական սպորտի և մշակույթի կենտրոնի։ Նավասարդյան 49-րդ խաղերն ու ավանդական փառատոնը հերթական անգամ ընդգծեցին Սփյուռքում հայապահպանության և համայնքային կյանքի կարևորությունը՝ չորս օրվա ընթացքում հյուրընկալելով ավելի … Read more