
«Շինծու գործերը դարձել են առօրեական․․․ Փորձում են գլխատել ընդդիմադիր ուժերին․ հարցն այլախոհ լինելն է։ Փաշինյանը դաշտից հեռացնում է այլախոհներին, որպեսզի ազատ լինի իր գործողություններում»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Եթե մի երկրում ժողովրդավարությունից անցում է կատարվում դեպի բռնապետություն, գործի է դրվում ռեպրեսիվ մեքենան, ապա դա որևէ կետում կանգ չի առնում, այլ հակառակը՝ գնալով ավելի մեծ թափ է հավաքում։ Ռեպրեսիվ մեքենան գործում է անխափան և այդ մեքենայի թափանիվի տակ ընկնելու են բոլոր ազդեցիկ քաղաքական և հանրային գործիչները, որովհետև դա է այս իշխանությունը պահելու երաշխիքը»,- ընդգծել է Վարդանյանը։