Նորվեգիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բարձր է գնահատել ազգային թիմի մրցելույթն աշխարհի առաջնությունում։
Նորվեգիան 1/8 եզրափակիչում հաղթել էր Բրազիլիային, քառորդ եզրափակչում՝ պարտվել Անգլիային լրացուցիչ ժամանակում։
«Իմ նպատակն էր այսպիսի մասնակցությունն աշխարհի առաջնությանը։ Կարծում եմ՝ այս մրցաշարից հետո մենք Նորվեգիային դուրս բերեցինք համաշխարհային մրցասպարեզ։
Հիմա պետք է պահպանել այս խաղամակարդակը, առջևում Եվրոպայի առաջնությունն է, հետո դարձյալ աշխարհի առաջնություն։ Ես շատ հպարտ եմ, քանի որ ապացուցեցինք, որ կարող ենք հաղթել Բրազիլիային՝ աշխարհի մեծագույն հավաքականներից մեկին։ Մենք պարտվեցինք Անգլիային, բայց ստիպեցինք լուրջ պայքար մղել։ Ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել։
Մենք ունենք ֆանտաստիկ սերունդ։ Իրապես ներկայանալու ժամանակն է»,- Հոլանդի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիան կմրցի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հետ։