Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հաղորդագրություն է տարածել․
«Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը
ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը ներկայումս դարձել է իշխանությունների «մահակ»՝ ուղղված խոսքի ազատության սահմանափակմանը։
Այս դատական ակտը, որը հիմնված է օրենքի կոպիտ խախտումների վրա, չի ստանալու օրինական ուժ և պարտադիր բողոքարկվելու է վերադաս ատյանում։ Նման անարդարացի դատավճիռները լուրջ «սառեցնող էֆեկտ» են առաջացնում հասարակության մեջ՝ վախի մթնոլորտ ստեղծելով և լռեցնելով լրագրողներին ու քաղաքացիական ակտիվիստներին, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական երկրում։
Լիլիթ Աղեկյանի իրավական աջակցության թիմը շեշտում է, որ այս դատական ակտը խոսքի ազատության նկատմամբ անօրինական միջամտության հերթական դրսևորումն է, և պատրաստվում է բոլոր իրավական միջոցներով պաշտպանել լրագրողի իրավունքները՝ հասնելով արդարության վերականգնմանը»։