Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է դասական ավտորիտար պետության․ Բենիամին Մաթևոսյան

Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Հայաստանը վերածվել է դասական ավտորիտար պետության։ Այս մասին «Հայաստանը ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունն ամեն կերպ փորձում է համոզել ինքն իրեն, թե քաղաքացիներն իրենց դեմ են քվեարկել բացառապես «ընտրակաշառքի» ազդեցությամբ։ «Երբ քննարկում էինք մեր այս միջոցառման թեման, հարց բարձրացավ՝ արդյոք փաշինյանական Հայաստանն … Read more

12:00 Լուրերը մեկ տողով. Արձագանք Սերժ Սարգսյանի գրասենյակից, բողոքի ակցիա Երևանում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Արցախի հարցով բանակցություններին իր մասնակցության մասին գործարար Տիգրան Արզաքանցյանի հայտարարություններին։ •Կասեցված գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով բացել աշխատավայրն ու սպառնալով անցնել կտրուկ քայլերի։ •Դատարանը մերժել է 19-ամյա վարորդի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունը՝ փոխարենը կիրառելով վարչական վերահսկողություն։ •Ռուսաստանը Ուկրաինային մեղադրել է ահաբեկչության … Read more

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար (տեսանյութ)

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին հայտնում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ «Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը։ Այս աշնանը մեր քաղաքացիները կկարողանան ձեռք բերել ժամանակակից կենսաչափական սերնդի  և անձնագիր, և նույնականացման քարտ »,- … Read more

Գագիկ Ծառուկյանը կալանավայրից հայտարարություն է տարածել

Կալանավորված գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իր հետ կապվող ընկերությունների գործունեության կասեցմանը։ «Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են։ Հասկանո՞ւմ եք՝ դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների և արդար քրտինքով վաստակող մարդկանց համար», – ասվում է հայտարարությունում։ Նա պնդել է, որ իր դեմ հարուցված քրեական … Read more

ԱՄԷ-ի լավագույն շրջանավարտները շեյխ Մուհամմեդից ստացել են 27,200 ԱՄՆ դոլար անակնկալ պարգև

Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը երկրի 2025-2026 ուսումնական տարվա 12-րդ դասարանի ամենաբարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին պարգևատրել է 100 հազար դիրհամ (մոտ 27 հազար ԱՄՆ դոլար) դրամական նվերով։ Պարգևը շնորհվել է պետական, մասնավոր և կիրառական տեխնոլոգիական կրթական հաստատությունների լավագույն շրջանավարտներին՝ որպես գնահատանք նրանց բացառիկ ակադեմիական հաջողությունների համար։ … Read more

ԱՄՆ-ն ծրագրում է վերականգնել Հորմուզը շրջանցող Իրաքից Սիրիա ձգվող նավթամուղը

15 հուլիսի 2026 – 12:41 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ-ն ծրագրում է վերականգնել Հորմուզը շրջանցող Իրաքից Սիրիա ձգվող նավթամուղը, ինչը թույլ կտա թուլացնել Իրանի ազդեցությունն էներգակիրների համաշխարհային մատակարարումների վրա։ Այդ մասին հուլիսի 14-ին հայտնել է Bloomberg գործակալությունը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը բանակցություններ է անցկացրել երկու երկրների պաշտոնյաների, ինչպես … Read more

Հուլիսի 15-ը՝ Երիտասարդների հմտությունների համաշխարհային օր․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Վեգա Անդրեասյան Հյուրեր՝ «Յութոփիա» երիտասարդական ՀԿ-ի նախագահ և համահիմնադիր՝ Յուրի Գալստյան «Յութոփիա» երիտասարդական ՀԿ-ի գեղարվեստական ղեկավար և համահիմնադիր՝ Սոսե Մելիքջանյան Թեման՝ Ամեն տարի հուլիսի 15-ին աշխարհում նշվում է Երիտասարդների հմտությունների համաշխարհային օրը՝ ընդգծելով երիտասարդներին որակյալ կրթությամբ և ապագային միտված հմտություններով ապահովելու կարևորությունը։ 2026 թվականի կարգախոսն է՝ «Հմտություններ՝ ընդհանուր ապագայի համար»։ Այս … Read more

ԵՄ-ն մտադրությունների հուշագրեր է ստորագրել հայկական վեց կազմակերպությունների հետ․ Սասունյան

Վերջապես լավ լուր Հայաստանից․ մայիսի 5-ին Երևանում կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում դրական զարգացում է արձանագրվել․ Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է նախադեպը չունեցող «Մտադրությունների հուշագրեր» վեց հայկական կազմակերպությունների հետ։ Փաստաթուղթը կրում է «Համագործակցություն հանուն մարդկային շփումների» խորագիրը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի նախագահի նստավայրում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և … Read more

«Թրամփի ուղի» համաձայնագիրը մտնում է վավերացման փուլ. ՀՀ կառավարություն

Վաղը Կառավարության նիստում գործադիրը հավանություն կտա Վաշինգտոնում 2026 թվականի հունիսի 1-ին և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարա­կան համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը  վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրա­պետության կառ­ա­վա­րության օրենսդրական նախաձեռնությանը: Կառավարության որոշման մեջ ասվում … Read more

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-ից 15-ը։ Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,3-ական … Read more