Զգացեք 5G+-ը Երևանում և վեց մարզերում. Viva-ն գործարկում է Հայաստանի առաջին և միակ 5G+ ցանցը

  Զգացեք 5G+-ը Երևանում և վեց մարզերում․ Viva-ն հայտարարում է Հայաստանի առաջին և միակ 5G+ ցանցի գործարկման մասին Երևանում և Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի քաղաքներում: Նախագծի հաջորդ փուլում Viva-ն կշարունակի ընդլայնել իր 5G+ ցանցը՝ մինչև տարեվերջ Հայաստանի բոլոր քաղաքներում ապահովելով դրա հասանելիությունը: 5G+ ցանցն աստիճանաբար հասանելի կդառնա նաև գյուղական … Read more

«Բարսելոնան» մի քանի ամսով կլքի «Կամպ Նոուն»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ստիպված կլինի հաջորդ տարի մի քանի ամսով լքել «Կամպ Նոուն» տանիքի կառուցման աշխատանքներով պայմանավորված, հաղորդում է Diario Sport-ը։ 2027-2028 թվականների մրցաշրջանի առաջին կեսը կատալոնական թիմը կանցկացնի «Մոնժուիկի» Օլիմպիական ստադիոնում։ Տանիքի շինարարությունը կսկսվի 2027թ. հունիսին և կտեւի 4,5 ամիս։ «Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցումը սկսվել է 2023թ. ամռանը։

ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի

ԱՄՆ Սենատի դեմոկրատներն, ի նշան բողոքի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ պատերազմի, արգելափակել են 1 տրիլիոն դոլարի տարեկան պաշտպանության մասին օրինագիծը՝ հրաժարվելով առաջ մղել երկկուսակցական փաթեթը, որը զգալիորեն կմեծացներ Պենտագոնի ծախսերը, այդ թվում՝ զինծառայողների աշխատավարձը։  Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը, ինչպես նաև այլ առանցքային դեմոկրատներ հայտարարել են, որ դեմ են և չեն կարող աջակցել տարեկան … Read more

ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանում զոհեր և վիրավորներ կան

15 Հուլիս, 2026 14:59 Միջազգային Իրանի հարավ-արևելքում գտնվող Բամպուր շրջանում գտնվող ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածի ժամանակ, չորեքշաբթի՝ հուլիսի 15-ի գիշերը, զոհվել են յոթ իրանցի զինծառայողներ: Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հաղորդագրությունում նշվում է, որ Վաշինգտոնը հարվածել է իրանական ցամաքային ուժերի բազային՝ արձակելով 13 հրթիռ։ Մի քանի … Read more

«Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է TRIPP+ հիմնադրամի ղեկավար»․ #TheGuardian

Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները: Պետդեպարտամենտն օրեր առաջ հաստատել է նրա նշանակումը։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։ Tripp+ ձեռնարկատիրական հիմնադրամն անվանումը ստացել է … Read more

Նարեկ Կարապետյանը Ստեփանավանում ծանոթանում է քաղաքի խնդիրներին

Ընտրություններից հետո եկել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Առանձնազրույց ենք ունեցել մեր հարյուրավոր քաղաքացիների հետ, մեր հարցը մեկն էր՝ ինչ փոփոխություն է պետք քաղաքին, ինչ ծրագիր անենք քաղաքի համար մեր կողմից որպես նվեր»,– նշել է Նարեկ Կարապետյանը:

Քաղաքացին պահանջում է անվավեր ճանաչել ԱյԴի Բանկի հետ կնքված պայմանագիրը. դատարանը գործն ընդունել է վարույթ

Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել քաղաքացու հայցն ընդդեմ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի՝ բանկի հետ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը DataLex դատական տեղեկատվական համակարգից, ԵԴ2/5147/02/26 քաղաքացիական գործը դատարանը վարույթ է ընդունել 2026 թվականի մայիսի 19-ին։ Ինչի՞ մասին է գործը Հայցվորը Ս. Ա.-ն (ֆիզիկական անձի անուն ազգանունը նշում ենք միայն սկզբնատառերով՝ Ս. … Read more