Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ստիպված կլինի հաջորդ տարի մի քանի ամսով լքել «Կամպ Նոուն» տանիքի կառուցման աշխատանքներով պայմանավորված, հաղորդում է Diario Sport-ը։
2027-2028 թվականների մրցաշրջանի առաջին կեսը կատալոնական թիմը կանցկացնի «Մոնժուիկի» Օլիմպիական ստադիոնում։
Տանիքի շինարարությունը կսկսվի 2027թ. հունիսին և կտեւի 4,5 ամիս։
«Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցումը սկսվել է 2023թ. ամռանը։