
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն, ի նշան բողոքի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ պատերազմի, արգելափակել են 1 տրիլիոն դոլարի տարեկան պաշտպանության մասին օրինագիծը՝ հրաժարվելով առաջ մղել երկկուսակցական փաթեթը, որը զգալիորեն կմեծացներ Պենտագոնի ծախսերը, այդ թվում՝ զինծառայողների աշխատավարձը։
Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը, ինչպես նաև այլ առանցքային դեմոկրատներ հայտարարել են, որ դեմ են և չեն կարող աջակցել տարեկան օրինագծին։
Սենատի 50 անդամ դեմ է քվեարկել օրինագծին, 46-ը՝ կողմ։
«Դոնալդ Թրամփը չի կարող ԱՄՆ ժողովրդին ավելի խորը ներքաշել պատերազմի մեջ, որը նա չի կարող բացատրել և չգիտի, թե ինչպես ավարտել, և այնուհետև պահանջել, որ Կոնգրեսը հայացքը թեքի», – ասել է Շումերը։
Սենատի քվեարկությունից մեկ օր առաջ Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Իրանի դեմ ռմբակոծությունները վերսկսելու մասին, ինչով փաստացիորեն չեղյալ է հայտարարվել փխրուն հրադադարը։