Մբապեն գերազանցել է Լյորիսի ռեկորդը Ֆրանսիայի հավաքականում

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հանդիպմանը մասնակցելու շնորհիվ սահմանել է ռեկորդ ազգային թիմում։ 27-ամյա ֆուտբոլիստն աշխարհի առաջնություններում անցկացրել է 21-րդ հանդիպումը՝ գերազանցելով Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Լյորիսի ռեկորդն ազգային թիմում՝ 20 հանդիպում աշխարհի առաջնություններում։ Այս մասին հաղորդում է Yahoo Sports-ը։ Կիսաեզրափակչում ֆրանսիան Իսպանիային պարտվել է … Read more

Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ

Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին՝ ժ.11։00-22։30-ն Զաքյան փողոցում (Զաքյան-Լուսավորիչ փողոցների հատման հատվածից մինչև Զաքյան- Խորենացի փողոցների հատման հատված) կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ:

Ծառուկյանը խախտե՞ց պայմանավորվածությունը. Պուտինը չի շնորհավորի Փաշինյանին. Ալիևին հակադարձում չկա

Նոյյան Տապան. «Բացում ենք փակագծերը». հյուր՝ քաղաքագետ Բարդուղ Գալստյան     Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь     #noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news … Read more

15:00 Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, ձերբակալություններ Ֆրանսիայում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.   ·  ԱՄՆ-ը Իրանի դեմ ռազմական հարվածների նոր ալիք է սկսել. թիրախավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության վրա հարձակվող իրանական ուժերի կարողությունները: Հրթիռակոծության հետևանքով ռազմաբազայում զոհեր և ավերածություններ կան: ·  Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է իշխանությունների հետ պայմանավորվածությունները. նա անընդունելի է համարել քաղաքի ընտրական պատկերը փոխելու ցանկացած փորձ: Միաժամանակ, ավագանու … Read more

ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել

ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել, այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը: Հարվածները նախատեսված են հետագայում նվազեցնելու այն ռազմական կարողությունները, որոնք իրանական ուժերն օգտագործել են Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա հարձակվելու համար: Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե Իրանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ, ԱՄՆ-ն կոչնչացնի  բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները:

Դատարանը փոխել է Մյասնիկյան պողոտայում վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի խափանման միջոցը

15 հուլիսի 2026 – 15:31 AMT PanARMENIAN.Net – Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և մեկ այլ մեքենայի մասնակցությամբ վթարի հեղինակ 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ, ինչպես նաև սահմանափակումներ են կիրառվել համացանցից օգտվելու հարցում։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատարանի որոշումը բողոքարկելու են, հայտնում է Factor.am-ը: Վարդան Մարկոսյանի նկատմամբ տնային կալանք խափանման … Read more

ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտին հարված հասցնելու մասին

15 Հուլիս, 2026 15:16 Միջազգային Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմական լոգիստիկայի և աջակցության կենտրոնի ոչնչացման մասին։ Ըստ IRIB-ի՝ ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել։ «Սահմանված կանոնակարգերը ենթադրաբար խախտած նավերը թիրախավորելու պատրվակով ԱՄՆ-ն հրթիռային հարվածներ է հասցրել և ռմբակոծել մեր մի շարք ռազմական օբյեկտներ երկրի հարավային նահանգներում», – … Read more

Տղամարդը ՊՆ-ում իր աշխատանքի վայր է ներկայացրել կեղծ դիպլոմ․ գործը դատարանում է

Հուլիսի 14-ին Երևանի քրեական դատարան գործ է մուտքագրվել այն մասին, որ Հ․Ս․-ն, առանց ուսման հաճախելու և ավարտական քննություններին մասնակցելու, վճարի դիմաց ձեռք է բերել համալսարանի կողմից տրամադրված կեղծ դիպլոմ և այն ներկայացրել է իր աշխատանքի վայր՝ ՀՀ ՊՆ զորամաս։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։  … Read more

Մեր ուժը հայտարարել է, որ վերցնելու է մանդատները. իմ հարցով դեռ ժամանակ կա. Ավետիս Առաքելյան

Մեր քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները։ Իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ այդ մասին հայտարարությամբ հանդես կգամ։ Մինչ այդ հայտարարությամբ հանդես կգա Գյումրու քաղաքապետը։ Գյումրու ավագանու նսիտից հետո լրագրողներին այս մասին ասաց Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։ «Իմ ցանկությունը միակն է, որ ՀՀ-ն րոպե առաջ, օր առաջ միասնական դառնա, ուժեղ … Read more

Ընտրության արդյունքները չեն արտահայտում հասարակության իրական ցանկությունները․ հարցում Արագածոտնի մարզում

Բոլոր ընտրություններում էլ խախտումներ եղել են, ամեն տեղ այդ կեղծիքը կա։ Նման կարծիք է հայտնել Արագածոտնի մարզի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին։ Մեկ այլ քաղաքացի, անդրադառնալով նախընտրական շրջանում թոշակների բարձրացմանը, նշել է, որ, իր գնահատմամբ, դա փաստացի կաշառքի օրինակ էր՝ ՔՊ-ի օգտին քվեարկելու համար: «Այն ճնշումները, որոնք կային պետական ապարատում, ինչպես նաև … Read more