ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտին հարված հասցնելու մասին


Միջազգային


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմական լոգիստիկայի և աջակցության կենտրոնի ոչնչացման մասին։

Ըստ IRIB-ի՝ ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել։

«Սահմանված կանոնակարգերը ենթադրաբար խախտած նավերը թիրախավորելու պատրվակով ԱՄՆ-ն հրթիռային հարվածներ է հասցրել և ռմբակոծել մեր մի շարք ռազմական օբյեկտներ երկրի հարավային նահանգներում», – ասվում է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ի պատասխան ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները և «Բասիջ» աշխարհազորը հարվածել են Քուվեյթում ԱՄՆ ռազմական լոգիստիկայի և աջակցության կենտրոնին։

Այն նաև ընդգծել է, որ Իրանը կշարունակի պատասխան գործողությունները, քանի դեռ շարունակվում են ԱՄՆ հարձակումները։


Leave a Comment