Մբապեն գերազանցել է Լյորիսի ռեկորդը Ֆրանսիայի հավաքականում

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հանդիպմանը մասնակցելու շնորհիվ սահմանել է ռեկորդ ազգային թիմում։

27-ամյա ֆուտբոլիստն աշխարհի առաջնություններում անցկացրել է 21-րդ հանդիպումը՝ գերազանցելով Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Լյորիսի ռեկորդն ազգային թիմում՝ 20 հանդիպում աշխարհի առաջնություններում։ Այս մասին հաղորդում է Yahoo Sports-ը։

Կիսաեզրափակչում ֆրանսիան Իսպանիային պարտվել է 0:2 հաշվով և կխաղա բրոնզե մեդալների համար։

Leave a Comment