
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր»,- սա ասել է Նիկոլ Փաշինյանը, ում կառավարության նախաձեռնությամբ իրավաբանական օգնության սահմանադրական իրավունքի առանցքը կազմող փաստաբանական ծառայությունների հարկային ռեժիմը խստացվեց (մոտ 7 անգամ ավելացվեց հարկային բեռը)՝ հանգեցնելով այդ ծառայությունների թանկացմանը:
Արդյունքում հասարակ քաղաքացիների համար արդարադատությունն էլ ավելի թանկացավ»:
Աղբյուրը` Վարազդատ Հարությունյան