Ավարտվեց ԱԺ 8-րդ գումարման արտահերթ նստաշրջանը

Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

16:50 03.07.2026


Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հունիսի 30-ի առավոտյան 112 ծառայություն ահազանգած Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մի բնակիչ հայտնել էր, որ գողացել են տան մոտ կայանված «Շևրոլե» մակնիշի իր մեքենան։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Հրազդանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արագ արդյունք տվին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի գործընկերների և Արարատի մարզի պարեկների հետ համագործակցության շնորհիվ։ Պարզվեց, որ […] …

Արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները

15:57 03.07.2026


Արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները

Հուլիսի 3-ին արտահերթ նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ներկայացվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Քննարկվել են պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած առաջարկները, որոնք վերաբերում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերին: Կառավարությունն ընդունել է ներկայացված առաջարկները: Օրենքի նախագիծը ստացել է դրական […] …

«Էրազմուս+» ծրագրեր՝ կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում

15:40 03.07.2026


«Էրազմուս+» ծրագրեր՝ կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է «Էրազմուս+» նախագծերի հանրայնացման համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են 2025 թվականի մրցույթի արդյունքներով ֆինանսավորված նախագծերը։  Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը, ինչպես նաև շահակից […] …

Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը

15:23 03.07.2026


Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արփինե Կարապետյանին պատկանող սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում (ք․ Երևան, Արին Բերդի 40) իրականացված վերահսկողության շրջանակներում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից և հանձնվել լաբորատոր հետազոտության: Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ «Տապակած կարտոֆիլ կտորներով» և «Կոմպոտ (հյութ)» արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ […] …

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

15:11 03.07.2026


Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը։ Միջոցառմանը ներկա էր նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, համայնքապետ Հակոբ Շահգալդյանը։ Մանկապարտեզը կառուցվել է 1976 թվականին: Երկրորդ մասնաշենքի վերակառուցումը, այդ թվում՝ նոր գույքի ձեռքբերումը և բակի բարեկարգումն իրականացվել են սուբվենցիոն ծրագրով, շուրջ 400 միլիոն պայմանագրային արժեքով, […] …

Leave a Comment