Դատարանի որոշմամբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ Միաժամանակ Ղուկասյանին կարգելվի հեռախոսային խոսակցություններ ունենալ, ինչպես նաև՝ կապի ու հաղորդակցման այլ միջոցներից օգտվել, շփում ունենալ այլ անձանձ հետ։
Ղուկասյանի նկատմամբ համակցված պետք է կիրառվի նաև գրավ՝ 15 մլն դրամի չափով։
«Փառք տիրոջը»,- արձագանքել է Ղուկասյանը՝ խաչակնքվելով։
