Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռ

17 Հուլիս, 2026 16:55 Միջազգային Ուսումնական թռիչքներ են իրականացվել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումների կողմից։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թռիչքներն իրականացվել են ռազմական օդաչուների մարտական ​​պատրաստվածությունը բարելավելու համար՝ համաձայն 2026 թվականի ուսումնական պլանի։ Թռիչքային անձնակազմերի պատրաստվածության մասին զեկույցներից հետո ստուգվել են օդաչուների տեսական գիտելիքները ուսումնական թռիչքի պայմանների և անվտանգության … Read more

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի, ժողովրդին ավելի շատ հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «FAW» մակնիշի բեռնատարը, ուսումնական «Toyota Corolla» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես դեպքի վայրից … Read more

Պանելային քննարկումներ, մոտիվացնող ելույթներ և շատ ավելին. Ամերիաբանկն ամփոփեց «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթը

Վճարովի բովանդակություն «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի երկու տարիների հաղթողները` մեկ հարկի տակ. Ամերիաբանկի կազմակերպած ամփոփիչ միջոցառումը հյուրընկալել էր շուրջ 200 ուսանողի, բուհերի ներկայացուցիչներին, ոլորտի մասնագետներին և խոսնակներին։ Կազմակերպիչների խոսքով` «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ պետական կամ … Read more

Լավրով. Ռուսաստանը բազմիցս ցուցադրել է բարի կամք ուկրաինական հակամարտության հարցում

Ռուսաստանը բազմիցս ցուցադրել է բարի կամք Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում, սակայն Կիևի իշխանությունները չեն կարողացել իրականացնել որևէ համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մեր բարի կամքը բազմիցս ցուցադրվել է՝ սկսած 2014 և 2015 թվականներից։ Մենք աջակցել ենք Ուկրաինայի ղեկավարության, անկախ նրանից, թե ով է իշխանության եկել, և ընդդիմության միջև կնքված … Read more

«Խոսքը միայն Ավետիքի մասին չէ․ խոսքը մեր պետության, իրավունքի և արժանապատվության մասին է»․ Սայիդա Պողոսյան

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազատությունը չի կարող ընտրովի լինել։Երբ մարդը զրկվում է ազատությունից իր քաղաքական կամ հասարակական գործունեության համատեքստում, հարցը վաղուց արդեն միայն մեկ անձի մասին չէ։ Դա դառնում է արդարության, օրենքի գերակայության և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների հարց։Ավետիք Չալաբյանի անազատությունը մեզ բոլորիս հիշեցնում է, որ լռությունը երբեք չի կարող … Read more

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի ռազմաբազաներին Սիրիայում, Քուվեյթում և Օմանում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային ենթակառուցվածքներին հասցված հարվածներին ի պատասխան հարձակվել է ամերիկյան ռազմական օբյեկտների վրա Սիրիայում, Քուվեյթում և Օմանում։ ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ հարվածներ են հասցվել Սիրիայում ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնին, Օմանում տեղակայված ամերիկյան ռազմածովային և օդային վերահսկողության ռադարներին, ինչպես նաև Քուվեյթում գտնվող զենքի պահեստներին, HIMARS հրթիռային … Read more

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների – armeniatoday.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 419,24 դրամ (նվազել է 0,85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,6649 դրամ:

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով և 15 մլն դրամ գրավով

Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդել է նախկինում ընտրված կալանքը երկարաձգել ևս երեք ամսով՝ նշելով, որ վարույթի շրջանակներում առաջիկայում նոր հանգամանքների ի հայտ գալու հավանականությունը չի բացառվում։ Դատարանը, սակայն, որոշել է փոխել Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Կալանքը փոխարինվել է տնային … Read more