
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Սայիդա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազատությունը չի կարող ընտրովի լինել։
Երբ մարդը զրկվում է ազատությունից իր քաղաքական կամ հասարակական գործունեության համատեքստում, հարցը վաղուց արդեն միայն մեկ անձի մասին չէ։ Դա դառնում է արդարության, օրենքի գերակայության և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների հարց։
Ավետիք Չալաբյանի անազատությունը մեզ բոլորիս հիշեցնում է, որ լռությունը երբեք չի կարող լինել արդարության պաշտպան։ Անկախ քաղաքական հայացքներից՝ մենք պարտավոր ենք պահանջել արդար, թափանցիկ և օրենքի վրա հիմնված գործընթացներ։
Այսօր խոսքը միայն Ավետիքի մասին չէ։ Խոսքը մեր պետության, մեր իրավունքի և մեր արժանապատվության մասին է։
Արդարությունը չի կարող սպասել։
Ազատություն Ավետիք Չալաբյանին»։