Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։
Հանրային մեղադրողը միջնորդել է նախկինում ընտրված կալանքը երկարաձգել ևս երեք ամսով՝ նշելով, որ վարույթի շրջանակներում առաջիկայում նոր հանգամանքների ի հայտ գալու հավանականությունը չի բացառվում։
Դատարանը, սակայն, որոշել է փոխել Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Կալանքը փոխարինվել է տնային կալանքով և 15 մլն դրամ գրավով։