Մի շարք հասցեների բաժանորդների ջրամատակարարումը կդադարեցվի 12 ժամով

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ Նովայի, Էվոյան, Սպանդարյան, Զորավար Անդրանիկի, Թումանյան փողոցների բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը

Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։ «Ամբողջ տարին տանջվել ենք, մեր հարցին պետք ա լուծում տան։ Մինչև ղեկավարությունից մարդ չգա, էստեղից ավտո հանող չկա»,– ասել է ակցիայի մասնակիցներից մեկը իրենց մոտեցած պարեկին։ Նշենք, որ հրապարակված տեսանյութից երևում է՝ ինչպես է կաթվածահար եղել Երևան–Երասխ ավտոճանապարհը։

Միանգամից երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում •

5,2 եւ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Քերմանշահ նահանգի Քուրազանի շրջանում։ Ստորգետնյա ցնցումների միջեւ տարբերությունը կազմել է 5 րոպե։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Համաձայն հաղորդման, ստորգետնյա ցնցումների օջախային խորությունը 13 կմ է։ Երկրաշարժը զգացվել է թե Քերմանշահում, թե հարակից շրջաններում։ Տեղացիների մեծ մասը հեռացել են իրենց տներից անվտանգության նկատառումներից … Read more

Քյոխը` Կարեն Ջալավյանը, հաղթել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին •

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ա.Կարաքեհյանի նախագահությամբ բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ պարտավորեցնելով վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ. «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին ֆեյսբուք սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը … Read more

Չկա ոլորտ, որտեղ սրանք չեն ք*քել…Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետական գույքի կառավարման կոմիտեն ըստ պլանի առաջին կիսամյակում պիտի իրացներ 5 մլրդ դրամի պետական գույք: Կոպիտ ասած՝ գույք պիտի ծախեր, այդ թվում և առաջին հերթին Փաշինյանի կողմից էն «կոպեկ առ կոպեկ» վերադարձվող գույքերը: Պիտի գույքը խլեին, վաճառեին, փողը բերեին բյուջե: Հլը մի կողմ … Read more

«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել •

Մեսսին մեծագույն է՝ որպես ֆուտբոլիստ, այստեղ չկա կասկած, գոնե ինձ համար։ Բայց, որպես առաջնորդ, այստեղ մեղմ ասած կան հարցեր, առավել եւս երեկ կայացած խաղի առումով, եւ հատկապես՝ խաղից հետո, երբ արգենտինացի որոշ ֆուտբոիստներ ուղղակի տմարդի պահվածք դրսեւորելով փոքր կռիվ, քաշքշուկ հրահրեցին Իսպանիայի հավաքականի խաղացողների հանդեպ։ Մեսսին հեռվում կանգնած դիտում էր, այն դեպքում, երբ թերեւս նրա … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 20.07.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 20.07.2026 — Հայաստանի Հանրային Ռադիո Խաղաղություն, կայունություն և ռազմավարական շահեր. ինչո՞ւ է Վաշինգտոնն աջակցում Երևանին Բաքվի ստվերը Քնեսեթի վրա. ի՞նչ քաղաքական շահեր կան կուլիսներում, ինչո՞ւ սառեցվեց Իսրայելի որոշումը՝ Հաարեցի բացահայտումը ԵԽ-ից դուրս գալու Բաքվի զգուշացումները. իրական սցենա՞ր, թե՞ սակարկության գործիք Անհանգստություն հայաստանյան շուկայում. ինչու են ուշանում Wildberries-ի պատվերները Back to top button

RFEF-ը և ՖԻՖԱ-ն Դոնալդ Թրամփին հեռացրել են լուսանկարներից

Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFEF) և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) X սոցիալական ցանցի պաշտոնական էջերը լուսանկարներից կտրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որոնցում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են աշխարհի առաջնությունում տարած հաղթանակը։ Այն բանից հետո, երբ Թրամփը՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ընկերակցությամբ, Աշխարհի գավաթը հանձնեց Իսպանիայի ընտրանու ավագ Ռոդրիին, նա մտադիր չէր հեռանալ հարթակից և … Read more

Մոլդովայում նախաձեռնել են նախագահ Մայա Սանդուի իմփիչմենթի գործընթացը •

Մոլդովայի նախկին վարչապետ Իոն Կիկուն հայտարարել է, որ երկրի խորհրդարանում պատրաստվել է նախագահ Մայա Սանդուի պաշտոնանկության՝ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին որոշման նախագիծը։  Կիկուի խոսքով՝ նախաձեռնությունը խորհրդարանում գրանցելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 34 պատգամավորի ստորագրություն։ Նա նշել է, որ նախագիծը կազմված է ավելի քան 40 էջից և պատրաստվել է նախագահի զարմուհու (մայրական կամ հայրական կողմի … Read more