Հայտարարություն ավագ դպրոցներ ընդունվողների համար •

Այսօրվանից ՀՀ պետական ավագ դպրոցներում մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովորողների համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Այս փուլում կարող են հայտագրվել՝ 1․ տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,2․ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,3․ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող … Read more

Մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց հայտնելու ենք նրանց անունները. Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրել է. «Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են: Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթը մեծ աղմուկ բարձրացրեց նախընտրական շրջանում, բայց մենք ՍՏԻՊՎԱԾ էինք սառեցնել մրցույթը նախընտրական մի շարք սահմանափակումների պատճառով, խոստանալով անպայման ամփոփել արդյունքները ընտրություններից հետո: Սիրելի ուսանողներ, մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց հայտնելու ենք … Read more

19:00 Լուրերը մեկ տողով. Ջրի շեղումների Բյուրեղավանում, լարվածություն Մերձավոր Արևելքում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. ·  Լարվածություն Մերձավոր Արևելքում. Ռազմական բախումների իններորդ օրը միջնորդները փորձում են կողմերի միջև հաստատել տասնօրյա հրադադար։ Դիվանագիտական ջանքերին զուգահեռ տարածաշրջանում փոխադարձ հարվածները դեռ շարունակվում են։ ·  «Պատիվ ունեմ» ծրագրի ընդլայնում. Առաջարկվում է համակարգը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։ Սա ուսանողներին հնարավորություն կտա ուսմանը զուգահեռ անցնել զինվորական պատրաստություն և ավարտելուց … Read more

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է «100 տոկոսով» շարունակել աջակցել Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ կպահպանի Ուկրաինային ցուցաբերվող անսասան աջակցությունը։ «Ոչինչ չի փոխվել։ Ես նրան կաջակցեմ հարյուր տոկոսով՝ ճիշտ այնպես, ինչպես դա անում էր Քիր Սթարմերը»,- ասել է Բըրնհեմը Sky News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հուլիսի 20-ին հեռախոսազրույց կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրա խոսքով՝ Զելենսկին «ոչ մի կասկած չի … Read more

Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանը ձայնային ուղերձ է հրապարակել Բաքվի բանտից։ «Հարգելի հայրենակիցներ, հույսով եմ՝ մասամբ տեղյակ եք, Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության 15 քաղաքացիների նկատմամբ վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը: Նշեմ, որ այդ դատական գործընթացն ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի … Read more

Ծաղկաձորում 12 ժամ ջուր չի լինի

20 Հուլիս, 2026 19:23 Հասարակություն «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը •

Նիկոլ Փաշինյանը, որ գտնվում է արձակուրդում, սոցցանցում հայտնել է, որ այս ընթացքում կարդացել է Ա․ Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը։ Նրա այդ գրառումը ինձ հիշեցրեց մի տեղեկություն որ տարածվեց 2004 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի՝ Մոսկվա կատարվող այցի առնչությամբ։ Մամուլը գրեց, որ այդ ժամանակ նրա պետքարտուղար Կոնդոլիսա Ռայսը, որ այսպես ասած սովետոլոգ էր, նրան … Read more

Բըրնհեմն ու Թրամփը կայացրել են առաջին հեռախոսազրույցը

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Էնդի Բըրնհեմն անցկացրել է իր անդրանիկ հեռախոսազրույցը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Sky News-ը։ Միացյալ Թագավորության նորանշանակ վարչապետ Էնդի Բըրնհեմը ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ կայացած առաջին հեռախոսային խոսակցության ընթացքում վերջինիս հրավիրել է ժամանել Մանչեսթր, տեղեկացնում է Politico-ն։  Ըստ պարբերականի հրապարակման՝ Թրամփը հայտնել է, որ ցանկություն … Read more

Ովքե՞ր են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփվել է Կինոյի տանն անցկացված հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում հայտարարվել են մրցանակակիրների անունները: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ որպես կինոյի ոլորտի բյուջետային ծրագիր։ Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։ «Արծաթե ծիրանը» ստացել է … Read more

516 ոչ սթափ վարորդ, 121 ձերբակալված․ ինչ են բացահայտել պարեկները մեկ շաբաթում

Հուլիսի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4203 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 142 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 125 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 659, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 25, վարելու ընթացքում ծխելու՝ 524, վարելիս … Read more