ԿԸՀ-ն այսօր պատգամավորներին կհանձնի մանդատները – Նորություններ 21.07.2026
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նորընտիր պատգամավորներին կհանձնի մանդատները։ ԿԸՀ այսօր հրավիրած նիստի օրակարգում 2 հարց է՝ • Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին, • Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում։