Ովքե՞ր կօգտվեն բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել են Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերը, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերը, ինչպես նաև ապահովվել է 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր … Read more

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Ղազախստանի ԱԳ նախարարության Բազմակողմ համագործակցության վարչության տնօրենին

Ապրիլի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գերատեսչությունների բազմակողմ համագործակցության վարչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Հայաստանում գտնվող Ղազախստանի ԱԳ նախարարության Բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Դիդար Տեմենովի գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ խորհրդակցությունների անցկացումը վկայում է միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում երկու երկրների … Read more

Նիկոլի տապալված արկածները Մոսկվայում (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Իրանի դեմ պատերազմը վերածվում է մաշող պատերազմի. Որտե՞ղ կանգ կառնեն կողմերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել արդեն հինգ շաբաթ ձգվող Իրանի վրա ռազմական հարձակումները երկու-երեք շաբաթվա ընթացքում: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանի հետ գործարքի կնքումը հակամարտության դադարեցման նախապայման չէ։ «Շատ շուտով դուրս կգանք»,- Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է նախագահ Թրամփը՝ հավելելով, որ դուրս գալը կարող է տեղի ունենալ «գուցե երկու, … Read more

Վազգեն Սաղաթելյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Այսօր՝ 2026թ. ապրիլի 2-ին դատարանը փոխել է «Իմնեմնիմի» յութուբյան հաղորդաշարի վարող Վազգեն Սաղաթելյանի կալանք խափանման միջոցը: Նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանք՝ խոսքի ազատության սահմանափակմամբ: Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել 2025թ. հոկտեմբերի 4-ին և նոյեմբերի 8-ին, «AntiFake TV» անվամբ գրանցված յութուբյան օգտատիրոջ կողմից տեղադրված «Իմնեմնիմի» հաղորդաշարի (podcast) ընթացքում հասարակության, բարոյական և … Read more

Ինչպես կարող են մարդիկ ապրել Լուսնի վրա

Ռուս տիեզերագնացը պատմել է, թե ինչպես կարող են մարդիկ ապագայում ամիսներով ապրել Լուսնի վրա։ Ռուսաստանի հերոս, օդաչու-տիեզերագնաց և Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անտոն Շկապլերովի խոսքով՝ ապագայում մարդիկ Լուսնի վրա կարող են աշխատել հերթափոխային եղանակով։ Ըստ նրա՝ Լուսինը կարող է կարևոր դերակատարում ունենալ որպես օգտակար հանածոների աղբյուր։ Շկապլերովը նշել է, որ հանքաքարը Երկիր տեղափոխելը տնտեսապես շահավետ … Read more

Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը

Ապրիլի 2-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը: Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Տ. Հայկազուն արեպիսկոպոս … Read more

ՇՄ նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև կնքվել է եռակողմ մտադրությունների հուշագիր

Շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև կնքվել է եռակողմ մտադրությունների հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը և «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ողջույնի խոսքում նշել է․ «Այս համագործակցությունը տնտեսության և … Read more

«Չլսված, աննկարագրելի բան է». պետություն-եկեղեցի լարվածությունը քննարկվեց խորհրդարանում

Իրավաբաններն ու հանրային գործիչներն այսօր խորհրդարանում փաստերով էին փորձում հիմնավորել՝ վարչապետ Փաշինյանն ու իրավական համակարգը հատել են իրավունքի կարմիր գիծը, միջամտում են եկեղեցու ներքին կառավարմանը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը պետություն-եկեղեցի լարվածության ու դրա հետևանքները հաղթահարելու հարցով հայտարարության նախագիծ է մշակել: Այսօր խորհրդարանական լսումներ էին հրավիրել ու արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ քննարկում էին: «Մեր նպատակն է ստանալ … Read more