20:00 Լուրերը մեկ տողով. Քաղբանտարկյալներ չկան, նոր ԱԷԿ կառուցելու առաջարկ, ՀՀԿ-ն որոշել է չմասնակցել ընտրություններին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.    ·  Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցվի, քանի որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Պուտինը նշել է, որ Ղարաբաղի հարցը շարունակում է մնալ ամենազգայուն թեման։    ·  Փաշինյանը ընդգծել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության հաստատումը և Պուտինի դերակատարումը գործընթացում։  Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է զարգացնել … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թքելը հանցագործությո՞ւն է. Գլխավոր դատախազն ու ընտրովի արդարադատությունը

Ծաղկազարդի տոնին՝ մարտի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ 2 եղբայրների ձերբակալեցին, 3 ժամ անց Էրեբունի վարչական շրջանում ուշագրավ դեպք է տեղի ունենում։ 18-ամյա ևս մեկ տղայի են ձերբակալում և խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրում։ 18-ամյա Միքայելն այդ օրը դուրս է եկել տնից աղբը թափելու և, տեսնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը, մոտեցել … Read more

ՀՀԿ-ն որոշել է անմիջական չմասնակցել խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է անմիջական չմասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին, նշվում է կուսակցության տարածած հայտարարությունում։ Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը ՀՀԿ-ն կներկայացնի ապրիլի 4-ին կայանալիք կուսակցության 18-րդ համագումարում։

Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը։ «Անկասկած։ Եվ եթե դուք իմ փոխարեն լինեիք, չէի՞ք քննարկի դա», – ասել է նախագահը Reuters- ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա քննարկում է Միացյալ Նահանգների՝ դաշինքից դուրս գալու հարցը։ Ավելի վաղ Telegraph թերթին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել … Read more

ՀՀ ԱԺ ընտրություններին կարող են առաջադրվել միմիայն ՀՀ քաղաքացիները․ Փաշինյանը՝ Պուտինին

Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: © 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Website by … Read more

ՀՀԿ-ն՝ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մասին

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ «Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։ Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հանցագործությունների թիվը նվազել է․ Գլխավոր դատախազությունը հրապարակել է 2025-ի տարեկան հաղորդումը

Գլխավոր դատախազությունը հրապարակել է 2025-ի գործունեության հաղորդումը։ Ըստ այդմ՝ 2025-ին Հայաստանում գրանցվել է 40․722 հանցագործություն։ Դա 2024-ի համեմատ պակաս 1․335-ով։ Հանցագործությունների 82,6 %-ը համարվում է ոչ մեծ և միջին ծանրության։ Սեփականության դեմ հանցագործությունները նվազել են 13,7 %-ով, մարդու դեմ ուղղվածները՝ 23,2 %-ով, իսկ ճանապարհային խախտումների պատճառով արձանագրված դեպքերը՝ 7,6 %-ով։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2025-ին Հայաստանում … Read more

ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Ինչպես հայտնել է ՀՀԿ-ն, համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։

«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն է ունենում Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վրա». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն է ունենում նաև Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։«Սա շատ դրական ազդեցություն ունի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վրա, քանի որ մեր անկախությունից ի վեր առաջին անգամ մենք երկաթուղային կապ ունենք Ռուսաստանի հետ», – հայտարարել է … Read more

Արմավիրի մարզում հայտնաբերվել է ապօրինի ջրօգտագործման 4 դեպք

Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 4 դեպք։ ԲԸՏՄ-ից հայտնում են, որ Վաղաշապատ համայնքում գործունեություն իրականացնող «Լի գազ», «Առաջին ծիծեռնակ» և «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ներին պատկանող գազալցակայաններում կոմպրեսատորների հովացման ու տեխնիկական այլ աշխատանքների համար ապօրինի շահագործվել է մեկական խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ … Read more