36-ամյա Արկադի Սիրեկանյանը հետախուզվում է

Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում է 1989 թ․ ծնված Արկադի Սիրեկանյանը։Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Էրդողանը՝ Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում արտահերթ կամ միջանկյալ ընտրություններ անցկացնելու ծրագրեր ներկայումս չկան։ Այս մասին փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ Նրա խոսքով՝ ոչ կառավարության քաղաքական օրակարգում, ոչ էլ հասարակության սպասումներում նման ընտրությունների անցկացում նախատեսված չէ։  Միևնույն ժամանակ, Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, շարունակում է պնդել արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը։ Կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը … Read more

«Էլեկտրատրանսպորտ»-ի վարչական շենքում շարունակվում են ներքին հարդարման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Էլեկտրատրանսպորտ»-ի վարչական շենքում շարունակվում են ներքին հարդարման, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները: Տանիքի վերակառուցումը գրեթե ավարտված է, զուգահեռաբար տեղադրվում է արևային կայանը: Վերանորոգման արտադրամասում սկսվել է քանդման գործընթացը, շարունակվում են մետաղական կոնստրուկցիաներով ամրացման աշխատանքները: Գնահատեք հոդվածը

Հայաստանում քաղաքական իրավիճակը լարված է. հարցում

Քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ քաղաքական իրավիճակը Հայաստանում ավելի շուտ լարված է։ «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցման ընթացքում նման դիրքորոշում է հայտնել հարցվածների 30.7%-ը։ 30.2%-ի կարծիքով՝ իրավիճակը ՀՀ-ում շատ լարված է։ Հարցմանը մասնակցած քաղաքացիների 23.4%-ի կարծիքով՝ քաղաքական իրավիճակը ավելի մոտ է հանգստին, իսկ 13%-ը կարծում է, որ այս առումով իրավիճակը լիովին հանգիստ է։ Քաղաքացիների 2.8%-ը դժվարացել … Read more

Քաղաքացիների շրջանում ամենաբարձր վստահությունը վայելում է Գագիկ Ծառուկյանը. Gallup

«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացչության իրականացրած հարցման համաձայն՝ քաղաքացիների շրջանում ամենաբարձր վստահությունը վայելում է Գագիկ Ծառուկյանը։ Հարցման տվյալներով՝ Գագիկ Ծառուկյանին վստահում է հարցվածների մոտ 27%-ը, իսկ երկրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանը՝ 25,2% ցուցանիշով։ Երրորդ հորիզոնականում Սամվել Կարապետյանն է՝ 18,1%։ Հաջորդ տեղերում են Ռոբերտ Քոչարյանը՝ 7,1%, Սերժ Սարգսյանը՝ 4,3% և Արման Թաթոյանը՝ 4,2%։ Ավելի ցածր վստահության ցուցանիշներ … Read more

Սամվել Կարապետյանն այսօր էլ տնտեսական պատերազմի մասին է զգուշացնում. Նարեկ Կարապետյան

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դժգոհում է, թե ինչու է Սամվել Կարապետյանը կողմերին կոչ արել բանակցություններով լուծել 44-օրյա պատերազմի ելքը։ Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը,  կփրկվեր 3,500 հայորդու կյանք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։ «Եթե հետևեիք նրա հորդորին և չլինեիք այսպես ինքնավստահ անհեռատես, օր առաջ … Read more

Օրենսդրական վերանայումներ՝ պայմանավորված Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ

Առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա խմբերի մեջ 2027 թվականի հունվարի 1-ից ներառել էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղեւորափոխադրման ծառայության փոխադրողներին (վարորդներ): Ընդլայնվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով շահառու ճանաչված անձանց շրջանակը: Ապահովագրված անձանց փոխկապակցված անձանց մասով է հաջորդ փոփոխությունը: Առաջարկվում է, որ փոխկապակցված անձինք՝ ընտանիքի անդամները, որոնք ներգրավված … Read more

Եթե կիրակի ընտրություններ լինեն, 24,3%-ը կընտրի ՔՊ-ին, 13,4%-ը՝ «Ուժեղ Հայաստան»-ին, 7,9%-ը՝ ԲՀԿ-ին

«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ ներկայացրել է՝ «Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ո՞ր կուսակցության կամ դաշինիքի օգտին կքվեարկեիք» հարցման արդյունքները: «24,3 տոկոսը նշել է ՔՊ, 13,4 տոկոս՝ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ՝ 7,9 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 5,5 տոկոս, ԴՕԿ՝ 3,1, ՀՀԿ՝ 1,9 տոկոս, ԼՀԿ՝ 1,7, Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 1,5, «Միասնության … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանը կհրաժարվի այլ քաղաքացիություններից. Ալիկ Ալեքսանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմից այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն արդեն սկսվել է և ընթացքի մեջ է: Այս մասին ապրիլի 7-ին Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիությունից բացի, Սամվել Կարապետյանն ունի նաև Հայաստանի և «եվրոպական» քաղաքացիություն:  Մանրամասները` … Read more