Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Էլեկտրատրանսպորտ»-ի վարչական շենքում շարունակվում են ներքին հարդարման, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները: Տանիքի վերակառուցումը գրեթե ավարտված է, զուգահեռաբար տեղադրվում է արևային կայանը:
Վերանորոգման արտադրամասում սկսվել է քանդման գործընթացը, շարունակվում են մետաղական կոնստրուկցիաներով ամրացման աշխատանքները:
