Շատ եմ աղոթում Դավթի համար, որ առողջանա ու իր Տուն վերադառնա՝ մաքրված սին մեղադրանքներից ու անունը պախարակող հերյուրանքներից. Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Տղամարդ էր լացում եկեղեցում: Մոմավաճառի սեղանին կռացած գրում էր Հոգեհանգստի թերթիկի վրա իր հանգուցյալների անունները, գրում էր լացում, ու արցունքները անողոք հոսում էին՝ դարավոր կնճիռնրի ակոսներում թողնելով ցավի ու աղի հետքերը… Եկեղեցում՝ հոգեհանգստի կարգի ժամանակ էնքան ծանոթ մարդու անուն լսեցի, էնքան ԾԱՆՈԹ անուն լսեցի, որ յուրաքանչյուրն ի ազգի մեջ ունի հաստատ, … Read more

Դա միայն թակարդում դրված պանիր է, այլ ոչ թե միջազգային հեղիանակություն. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Եվրոպական քաղաքական համայնքի երեւանյան գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության համար: Այո, անկասկած, ինչպես որ Ալբանիայի միջազգային հեղինակության համար մեծ նշանակություն ունեցավ նախորդ տարի հունիսին այդ երկրում անցկացված գագաթնաժողովը: Այդ գագաթնաժողովից հետո Ալբանիան վայելում է այդ հեղինակությունը, համարվում միջազգային կարեւոր դերակատար, բոլորը շտապում … Read more

Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և փեսաներից բռնագանձել 21 անշարժ գույք, 1 մլրդ դրամը գերազանցող գումար

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները, որոնք վերաբերում են ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը և երկու փեսաներին: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը։ «Մասնավորապես՝  1․ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցերից մեկով պահանջում է Ազգային ժողովի նախկին … Read more

Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և երկու փեսաներից բռնագանձել անշարժ գույքեր և գումար

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները, որոնք վերաբերում են ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը և երկու փեսաներին: Մասնավորապես՝  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցերից մեկով պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Արգամի Աբրահամյանից և … Read more

Ղազախստանը Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը ձեռքբերելու շուրջ բանակցություններ չի վարում

Ղազախստանը ներկայումս բանակցություններ չի վարում հայկական երկաթուղային ցանցի ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ։ Այս մասին Интерфакс-Казахстан-ին հայտնել են «Ղազախստանի Թեմիր Ժոլի» («Ղազախատանի երկաթուղիներ») ազգային ընկերությունից և հանրապետության տրանսպորտի նախարարությունից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեմ չէ Ղազախստանի կողմից հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիայի ձեռքբերմանը: Ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ … Read more

Դավիթ Մինասյանի դասընկերները դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով վերանայել խափանման միջոցը

6 ապրիլի 2026 – 17:53 AMT PanARMENIAN.Net – Ապրիլի 1-ին երկու ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի դասընկերներն իրենց ծնողների հետ ՀՀ գլխավոր դատախազության մոտ են՝ խնդրանքով դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին վերացնելու իրենց ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը։ Աշակերտները նամակ են հանձնել գլխավոր դատախազին՝ նշելով, որ Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նա … Read more

Լիբանանի հայ համայնքն անհանգիստ է, բայց փորձում է ապրել առօրյա կյանքով․Սևակ Հակոբյան

Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության երկարաձգմամբ պայմանավորված հուսալքության տրամադրություններ են նկատվում Լիբանանի հայ համայնքում։ Այս մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ Սակայն, նրա խոսքով, արտագաղթի ալիք չի նկատվում, քանի որ արտագաղթը հնարավորություններ է պահանջում, իսկ նման հնարավորություններ ունեցող հայերը երկրից հեռացել են ավելի վաղ՝ սկսած դեռևս Լիբանանի քաղաքացիական պատերազմի … Read more

Արաղչի-Ֆիդան հեռախոսազրույց է կայացել

Այսօր կայացել է Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության իր աղբյուրներին վկայակոչելով։ «Նախարարները քննարկել են Իրանի շուրջ ծավալվող զարգացումները և մի շարք այլ հարցեր», – հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ այս պահի դրությամբ բանակցությունների մասին հավելյալ մանրամասները հայտնի չեն։