Դավիթ Մինասյանի դասընկերները դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով վերանայել խափանման միջոցը

Դավիթ Մինասյանի դասընկերները դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով վերանայել խափանման միջոցը

6 ապրիլի 2026 – 17:53 AMT

PanARMENIAN.Net – Ապրիլի 1-ին երկու ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի դասընկերներն իրենց ծնողների հետ ՀՀ գլխավոր դատախազության մոտ են՝ խնդրանքով դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին վերացնելու իրենց ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը։

Աշակերտները նամակ են հանձնել գլխավոր դատախազին՝ նշելով, որ Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նա գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքն ու առողջությունը իրական վտանգի մեջ են, բժիշկների մշտական հսկողության կարիք ունի, հայտնում է Panorama.am-ը:

«Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է ծայրահեղ ծանր և անհամաչափ միջոց։ Մենք հավատում ենք, որ այսպիսի հանգամանքներում առաջնայինը պետք է լինի մարդու կյանքի ու առողջության պաշտպանությունը։

Դավիթ Մինասյանը բարեխիղճ, կիրթ, պատասխանատու աշակերտ է, մշտապես աչքի է ընկել դրական վարքով, կրթության նկատմամբ լրջությամբ, շրջապատի հանդեպ հարգանքով։

Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը մեծ անհանգստություն է առաջացրել ինչպես դպրոցական համայքնում, այնպես էլ հասարակության շրջանում։

Մենք համոզված ենք, որ Դավիթ Մինասյանը հանրային վտանգ չի կարող ներկայացել, արժանի է արդար ու մարդասիրական վերաբերմունքի։ Խնդրում ենք վերանայել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցն ու նպաստել նրա ազատ արձակմանը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակն ու ապահովելով արդարության և իրավականության սկզբունքների պահպանումը։ Վստահ ենք որ ձեր կողմից կընդունվի արդար ու մարդասիրական որոշում»,- նշված է նամակում։

Նամակը ստորագրել են Դավիթի ուսուցիչները, դպրոցի տնօրենը, դասընկերները, ծնողները, հասարակության ներկայացուցիչներ։

Դասընկերներից մեկը նշել է, որ իրենց լուռ ակցաիները շարունակվելու են այնքան, մինչև հասնեն Դավիթ Մինասյանի ազատ արձակմանը։ Իսկ մինչ այս դիմած տարբեր պետական կառույցներից, այդ թվում ՄԻՊ-ից, դեռևս որևէ արձագանք չեն ստացել։

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում: Երկվորյակներից Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։

Leave a Comment