Uպանություններն ու հшնցագործությունները չեն խաթարի Իրանի ԶՈՒ աշխատանքը․ Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մեկնաբանել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի սպանությունը։ «Սպանություններն ու հանցագործությունները չեն խաթարի Իրանի զինված ուժերի աշխատանքը»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավարը։

Գիտե՞ք, երբ ենք հասկանալու, որ ունենք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ առաջնորդ… . Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկար՝ կից գրառմամբ. «Նկարում՝ Վրաստանի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին է և Ադրբեջանի նախագահը՝ այսօր։ Գիտե՞ք, երբ ենք հասկանալու, որ ունենք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ առաջնորդ։ Երբ մեր ամենամոտ հարևանի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան։ Բայց վստահ ենք չէ՞ , որ Սամվել Կարապետյանի հետ սիրով կհանդիպի … Read more

«Գալիք ընտրություններին «Հանրապետական»-ի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գալիք ընտրություններին Հանրապետականի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում.Ա) էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը։Բ) Հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած նախկինները խանգարում են իշխանափոխություն անել։Գ) Քաղաքական դաշտում սեփական «ես»-ը, նեղ կուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք։Դ) … Read more

Սա այն Լուսինը չէ, որը երևում է Երկրից․ տիեզերագնացների հիացմունքը

NASA-ի Artemis 2 առաքելության տիեզերագնացները մոտիկից դիտել են Լուսինը և իրենց տպավորությունները փոխանցել Երկիր։ Տիեզերագնացներ  Քրիստինա Քոչ, Ռիդ Ուայզման, Վիկտոր Գլովեր և Ջերեմի Հանսեն նշել են, որ Լուսինը տիեզերքից ամբողջովին այլ տեսք ունի, քան Երկրից։ Նրանք տեսել են բազմաթիվ խառնարաններ, այդ թվում՝ Tycho և Copernicus, ինչպես նաև լուսնային լայն հարթավայրերը՝ «մարե»-ները։ Ավելի լավ դիտարկման համար … Read more

Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել է Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի … Read more

Կարկառուն ՀՀԿ-ականները, քոչարյանականներն ու ԲՀԿ-ականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. տեսանյութ

Կարկառուն ՀՀԿ-ականները, քոչարյանականներն ու ԲՀԿ-ականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. Մանրամասները տեսանյութում Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի ընդունել մետրոյում Փաշինյանի և Արմինե Մոսիյանի միջև արձանագրված միջադեպը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել մետրոյում Նիկոլ Փաշինյանի վարքագծի առնչությամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հայտնել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ «Պարզաբանեցին, որ քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների հետևանքը, որպես այդպիսին, լինում է այն, որ պաշտոնատար անձը հրապարակավ պարզաբանում կատարի և նկատի ունենալով, որ այս դեպքում վարչապետն արդեն հրապարակավ հայտարարությամբ հանդես եկել է, այսինքն, հետևանքը, որը վարույթի … Read more

ՄՏԱՀՈԳԻՉ Է. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ. ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐԴԵՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ Է ՍԿՍԵԼ. ՐԱՖՖԻ-ՖԻԼԻՊ ԿԱԼՖԱՅԱՆ

168.am-ը ներկայացնում է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ու Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանի զրույցը:

Ո՞վ է խոսում 45 օրվա մասին. հրադադար չեմ հաստատել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ իրանցիները լավ մարտիկներ են և կոփված ժողովուրդ։ Նրա խոսքով՝ «Թշնամին այնքան ուժեղ չէ, որքան մեկ ամիս առաջ էր։ Նրանք հիմա ընդհանրապես ուժեղ չեն»։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը Վաշինգտոնին ներկայացրել է հակամարտությունը դադարեցնելու «կարևոր առաջարկ», սակայն ԱՄՆ-ն այն բավարար չի գնահատում։ «Մենք կարող ենք հենց հիմա լքել … Read more

Անդրանիկ Քոչարյանի տեսակը խարան է ցանկացած ժողովրդի ու պետության ճակատին. Վարդան Բալյան

Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք` իր գիտելիքների չափ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի՝ Ազգային Ժողովի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքերն են։ Փաստորեն, սույն պարոնի կարծիքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած բոլոր տղաները՝ սպա, թե զինվոր, ցածրակարգ տղաներ են։ Հանրային հարթակում վիրավորական արտահայտություններին ու հայհոյանքներին … Read more