NASA-ի Artemis 2 առաքելության տիեզերագնացները մոտիկից դիտել են Լուսինը և իրենց տպավորությունները փոխանցել Երկիր։ Տիեզերագնացներ Քրիստինա Քոչ, Ռիդ Ուայզման, Վիկտոր Գլովեր և Ջերեմի Հանսեն նշել են, որ Լուսինը տիեզերքից ամբողջովին այլ տեսք ունի, քան Երկրից։
Նրանք տեսել են բազմաթիվ խառնարաններ, այդ թվում՝ Tycho և Copernicus, ինչպես նաև լուսնային լայն հարթավայրերը՝ «մարե»-ները։ Ավելի լավ դիտարկման համար անձնակազմը նույնիսկ անջատել է տիեզերանավի լույսերը։ Տիեզերագնացները նաև նկատել են Լուսնի հեռավոր կողմում գտնվող մեծ Orientale Basin խառնարանը, որը գիտնականների համար կարևոր ուսումնասիրման օբյեկտ է։ Artemis 2 առաքելությունը մեկնարկել է ապրիլի 1-ին, իսկ Լուսնի մոտով հիմնական թռիչքը նախատեսված է այսօր։
