ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ իրանցիները լավ մարտիկներ են և կոփված ժողովուրդ։ Նրա խոսքով՝ «Թշնամին այնքան ուժեղ չէ, որքան մեկ ամիս առաջ էր։ Նրանք հիմա ընդհանրապես ուժեղ չեն»։
Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը Վաշինգտոնին ներկայացրել է հակամարտությունը դադարեցնելու «կարևոր առաջարկ», սակայն ԱՄՆ-ն այն բավարար չի գնահատում։
«Մենք կարող ենք հենց հիմա լքել Իրանը, բայց ես ուզում եմ այս գործն ավարտին հասցնել»։
Թրամփը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց քննարկվում են 45-օրյա հրադադարի հաստատման մանրամասները։
«Ո՞վ է խոսում 45 օրվա մասին։ Միակ մարդը, ով կհաստատի հրադադար, ես եմ։ Եվ ես որևէ հրադադար չեմ հաստատել», – հավելել է նա։