Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող իսրայելական թիրախներին և ամերիկյան օբյեկտներին

89-րդ գործողության ընթացքում իրանական բանակը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում, Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան թիրախներին, ինչպես նաև Իսրայելում գտնվող մի քանի թիրախների։ Հարվածներ են հասցվել «Բեն Գուրիոն» օդանավակայանում վառելիքով լիցքավորվող ամերիկյան ինքնաթիռներին և ԱՄԷ-ում գտնվող ԱՄՆ ռադիոլոկացիոն համակարգերին, հայտնել է «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։ «Գործողության 89-րդ ալիքի ընթացքում հրթիռային և անօդաչու … Read more

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ խաղաղության հաստատման չորս պայմանները – armeniatoday.am

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում թվարկել է այն դրույթները, որոնք Թեհրանն անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Ըստ դիվանագետի՝ այս կետերի կատարումը պետք է հիմք հանդիսանա հրադադարի ցանկացած նախաձեռնության համար։ Իրանի պահանջների ցանկը ներառում է՝ – «Ագրեսիայի և ահաբեկչական գործողությունների» վերջնական և լիակատար դադարեցում։– Ագրեսիայի և պատերազմի կրկնությունը բացառող «օբյեկտիվ … Read more

Այս պшտերազմը ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխելու է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի, այլ ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Վարդան Ոսկանյան

Երեկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախօրոք ձայնագրված ելույթում նշում էր, որ Հորմուզի նեղուցի իրանական արգելափակումը պայմաններ է ստեղծել, որպեսզի ապագայում իր երկիրը Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ համաձայնության գա կառուցելու նավթամուղեր և այդ երկրների նավթն արտահանելու Իսրայելի տարածքով։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Սա ակնհայտ անիրատեսական հեռանկար է, քանի որ Պարսից ծոցի … Read more

Սա հակապետականության գագաթնակետն է․ ՌԴ որոշ հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մոսկվայում մի խումբ մարդկանց կողմից եկեղեցու դիմաց կազմակերպված ակցիային, որտեղ նրանք այրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, հնչեցրել հակահայկական կոչեր։ «Սա հակապետականության գագաթնակետն է: Ռուսաստանի որոշ մեր հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում: Բայց հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները ձեզ կվերադարձնեն 21-րդ դար: … Read more

«Փոփոխություն՝ միայն Սամվել Կարապետյանի հետ». «Ուժեղ Հայաստանը» ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին հրավիրում է Ազատության հրապարակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բոլոր նրանց, ովքեր իրական փոփոխություններ են ցանկանում, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին հրավիրում է  Ազատության հրապարակ. «Փոփոխությունը սկսվում է փողոցից։ Եթե ուզում ես փոփոխություն՝ ուժեղ տնտեսությամբ, Եթե ուզում ես փոփոխություն՝ երկարաժամկետ խաղաղությամբ, Կա միայն մեկ առաջնորդ, ով կանի դա և միայն մեկ վայր, որտեղ պետք է լինես։ Փոփոխություն՝ միայն Սամվել Կարապետյանի հետ։ Ապրիլի … Read more

35-ամյա տղամարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 35-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին. Պուտին

Պրահայում 2022 թվականին Հայաստանի ղեկավարության արած հայտարարություններից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ «Կարծում եմ՝ նույնքան ակնհայտ է, որ 2022 թվականին Պրահայում ձեր կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի համար բացարձակապես անտեղի կլիներ միջամտել ներադրբեջանական երանգ … Read more

Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 7 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ   Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները Հայաստանին սպառնում է նաև մեր երկրի տարածքի կամ նրա մի մասի ռադիոակտիվ աղտոտվածությամբ: Խնդիրն այն է, որ Իրանում կան երկու տասնյակից ավելի միջուկային օբյեկտներ, որոնց մի մասի հրթիռա- ռմբային հարվածների դեպքում օդ բարձրացած ծխի, փոշու ռադիոակտիվ ամպը կարող է հասնել նաև Հայաստան, մանավանդ, եթե հաշվի … Read more

Հաջորդ կանգառը՝ Մարս․ ինչու է «Արտեմիս»-ի լուսնային առաքելությունը կարևոր

NASA-ն «Artemis 2» առաքելությունը կուղարկի դեպի Լուսին։ Չորս տիեզերագնաց կուղևորվեն դեպի Լուսին, որը կարևոր քայլ է այնտեղ բազա ստեղծելու և հետագայում Մարս ուղևորվելու ճանապարհի համար։ Արժեքավոր ռեսուրսներ Լուսինը թվում է անհարմար ու փոշոտ, բայց իրականում այն պահում է արժեքավոր տարրեր, ինչպիսիք են երկաթը, տիտանը և նույնիսկ հելիումը, որը օգտագործվում է բժշկական սարքավորումների համար։ Եվ ամենաարժեքավորը՝ … Read more