ԱՄՆ-ն և Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ են հասցնում Իրանին. կան զոհեր

Իրանի Մահշահր քաղաքում գտնվող նավթաքիմիական հատուկ տնտեսական գոտում հարվածի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ Տեղեկությունը տարածել են տեղական իշխանությունները՝ փոխանցելով Fars գործակալությունը։ Աղբյուրի համաձայն՝ հարվածը հասցվել է գոտում գործող մի քանի ընկերությունների ուղղությամբ։ Տեղական պաշտոնյաների տվյալներով՝ դեպքի արդյունքում կան նաև մեծ թվով տուժածներ։ Նշվում է, որ վիրավորների թիվը հասել է շուրջ 170-ի։ Նրանք ստացել … Read more

Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ Ուիտկոֆը և Քուշները Կիև կժամանեն ապրիլի 12-ից հետո

Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները, կարող են Կիև ժամանել ապրիլի 12-ից հետո, ինչը նրանց առաջին այցը կլինի Ուկրաինա։ «Կանխատեսվում է Քուշների, Ուիտկոֆի և Լինդսի Գրեհեմի (Հարավային Կարոլինայի հանրապետական) ժամանումը։ Կտեսնենք, թե էլ ով կլինի այնտեղ», – ասել է Բուդանովը … Read more

Ադրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ

Ադրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։  Հարսանեկան արարողության ժամանակ Սարինի տոնակատարությունների պալատի պանելներն ընկել են 64-ամյա Ադիլ Հուսեյնովի գլխին։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Գնահատեք հոդվածը

Ամբողջ տարածաշրջանը դժոխքի կվերածվի. Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին

Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին, որ «ամբողջ տարածաշրջանը դժոխքի կվերածվի ձեզ համար», եթե լարվածությունը շարունակվի, այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները: Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանն ունի 48 ժամ՝ կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում կհայտնվի «դժոխքում»։ «Ժամանակը սպառվում է. 48 ժամ է … Read more

Վրաստանում մարտին տարեկան գնաճը նվազել է մինչև 4.3%

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2026 թվականի մարտ ամսվա տարեկան գնաճի հաշվետվությունը, որի համաձայն՝ անցյալ ամսվա ընթացքում տարեկան գնաճը կազմել է 4.3%: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Համեմատության համար նշենք, որ փետրվարին գնաճը կազմում էր 4.6%, հետևաբար՝ ցուցանիշը նվազել է 0.3 տոկոսային կետով։ Տարեկան գնաճի տեմպի նվազման վրա ազդել է սննդամթերքի սեկտորը, որտեղ գները … Read more

Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել․ մեքենաներում 8 շուն է հայտնաբերվել

Այսօր կենդանիների պաշտպանության զբաղվող կազմակերպությունների և անհատների կողմից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես են մի խումբ անձինք շնամարտի մասնակցում։ Iravaban.net-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ միջադեպին անմիջապես արձագանքել են համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները: «Միջադեպին անմիջապես արձագանքել են ՆԳՆ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները: Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և … Read more

«Մի շարք ՀԿ-ներ դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Դավիթի խափանման միջոց կալանքը»․ Լուսինե Մարտիրոսյան

Մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանքը։ Այս մասին հայտն ում է Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ ««Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն,«Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ն,«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ-ն,«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն,«Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ-ն,«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն,Երևանի մամուլի ակումբը,Հանրային լրագրության ակումբը,«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն … Read more

Իրանի ԱԳՆ. Հորմուզի նեղուցում Թեհրանի գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքին

Իրանի իշխանությունների կողմից Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման և վերահսկողությանն ուղղված գործողությունները համապատասխանում են միջազգային իրավական նորմերին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Հորմուզի նեղուցում (Իրանի կողմից սահմանված) ընթացակարգերը համապատասխանում են միջազգային իրավունքին», – հայտարարել է Արաղչին Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի մասին հաղորդագրություն է տարածել է Իրանի արտաքին … Read more

18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնամարտ են կազմակերպել. Ալեն Սիմոնյանը հորդորել է արագ արձագանքել

Լարված իրավիճակ է տեղի ունեցել Սպիտակ քաղաքի մոտակայքում։ «Դինգո թիմի» անդամները արձանագրել են շնամարտ և տեղում մոտեցած կազմակերպիչներին տեղեկացրել, որ նման գործողությունները անօրինական են և արգելված են մեր երկրում։ Ահազանգելով 102 ոստիկանության հեռախոսահամարին՝ թիմի անդամները, մինչև ոստիկանների ժամանումը, մոտեցել են շնամարտի կազմակերպման վայր։ Ուղիղ եթերում նրանք արձանագրել են, թե ինչպես են շներին տեղավորում մեքենաների բեռնախցիկներում, … Read more